833 դիտում
11:31 04-02-2023
«Ակադեմիական» մակարդակից դեպի պոպուլիստական «ֆռիկները»․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Վերջերս զրուցում էի պատմական գիտությունների դոկտոր Ալեքսան Հակոբյանի հետ, եւ նա մի ուշագրավ միտք հայտնեց. 1988-90 թվականներին «Ղարաբաղ» կոմիտեում որոշումներն ընդունվում էին՝ հաճախ ակադեմիական մակարդակի քննարկումներից հետո: Մտադիր չեմ փառաբանել «Ղարաբաղ» կոմիտեն եւ ՀՀ առաջին նախագահին եւ, մյուս կողմից, չեմ ցանկանում պատասխանել նրա «հեյթերներին» (որոնք, բոլոր «հեյթերների» նման, կույր են): Խոսքը մեթոդաբանության մասին է:
Ենթադրենք, դուք մտածում եք՝ արժե՞ արդյոք հայ-ադրբեջանական սահման հրավիրել ԵՄ դիտորդներին: Պարզ է, որ դա ենթադրում է մի քանի հարցերի ուսումնասիրություն: Օրինակ, ո՞րն է լինելու այդ քաղաքացիական դիտորդների մանդատը, ի՞նչ են նրանք անելու ադրբեջանական հնարավոր հարձակման դեպքում, ո՞րն է լինելու Ռուսաստանի արձագանքը, արդյոք արժե՞ մինչեւ վերջնական որոշումը հաղորդակցության մեջ մտնել ՌԴ ԱԳՆ-ի հետ, արդյոք ռուսական զորքի եւ ռուս սահմանապահների առկայության պարագայում լարում չի՞ առաջանա նրանց եւ ԵՄ դիտորդների հետ՝ հատկապես հաշվի առնելով Ռուսաստան-Արեւմուտք լարվածությունը: Ես, բնականաբար, չունեմ այդ հարցերի միանշանակ պատասխանները, որովհետեւ չեմ տիրապետում բավարար տեղեկատվության: Տեղեկատվության հավաքագրումը եւ համադրումը իշխանությունից երկարատեւ ու կանոնակարգված աշխատանք է պահանջում: Իմ տպավորությամբ՝ ո՛չ վարչապետը, ո՛չ արտգործախարարը նման աշխատանք չեն կազմակերպում:
Չէի ասի, որ Երկրորդ եւ Երրորդ նախագահների թիմերը որոշումներն ընդունում էին «ակադեմիական» մեթոդաբանությամբ: Բայց, հաշվի առնելով այդ թիմերի բիզնես ուղղվածությունը, քաղաքականությունը հիմնվում էր «քցել-բռնելու», անգլերեն ասած՝ common sense-ի վրա, որն, իհարկե, լուրջ հարցերում հաճախ կարող է խաբուսիկ լինել:
Ներկա իշխանությունը, սակայն, ղեկավարվում է պոպուլիստական տրամաբանությամբ՝ այնպես անենք, որ մեր արածը հնարավորինս շատ մարդկանց դուր գա: Եվ այստեղից ելնելով՝ հիմնական հարցերը հետեւյալն են. ինչ ենք ասելու (ինչպես ենք «ֆռացնելու»), երբ այս կամ այն քայլը կանենք եւ ինչ ենք ասելու, երբ մեզ քննադատեն: Ներքին քաղաքականության մեջ դա, պետք է ասել, հիմնականում աշխատում է:
Բայց Հայաստանի միամիտ քաղաքացիների եւ միջազգային խաղացողների միջեւ լուրջ տարբերություն կա: Մանավանդ փոքր երկրի պարագայում բոլոր տեսակի պոպուլիստական խաղերը վատ են վերջանում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2366 դիտում
10:08 17-03-2017
Հրահանգ է տրվել՝ հակադարձել ընդդիմադիրների պոպուլիստական ելույթներին. «Իրատես»
5447 դիտում
21:24 01-04-2017
Պոպուլիստական շարժումները մեծ թափ են ստանում Եվրոպայում
2635 դիտում
09:40 10-05-2018
Անհարկի, պոպուլիստական, սաբոտաժային գործողություններ չենք անելու. Շարմազանով. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1120 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1399 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»