211652_close_icon
views-count10346 դիտում article-date 21:32 04-02-2023

Վանաձորի թիվ 32 ՆՈւՀ-ի միջին խմբի սաները նշեցին Հայոց բանակի կազմավորման 31-ամյակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վանաձոր քաղաքի թիվ 32 ՆՈւՀ-ը ոչ միայն Վանաձորում է հայտնի իր մշակութային միջոցառումներով, այլ նաև հանրապետությունում։

Թիվ 32 ՆՈւՀ-ում միջին խմբի սաները օրերս հերթական հանդեսով ներկայացան։

Այն նվիրված էր Հայոց բանակի կազմավորման 31-ամյակին։

Միջոցառումը կազմակերպել էին դաստիարակ Թամարա Նիկողոսյանը և նրա օգնական Սուսաննա Փահլևանյանը:

Տնօրեն Անուշ Պապոյանը ծնողների անունից շնորհակալանքի խոսք ուղղեց հանդեսի կազմակերպիչներին ու սաներին։

Երեխաներն էլ իրենց հերթին ասմունքեցին հայրենիքին, բանակին նվիրված ստեղծագործություններ։

Լուսանկարները` Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+

Նմանատիպ նյութեր