211652_close_icon
views-count48428 դիտում article-date 11:18 05-02-2023

Ինչպես միշտ, Գագիկ Սուրենյանը ճիշտ էր. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու իշխող կուսակցության՝ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն ու թաղապետերը գտնվեցին իրենց բարձունքում. ողջ գիշեր մայրաքաղաքում մաքրվել են ճանապարհները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այն, որ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը եղանակային կանխատեսումներում երբեք չի սխալվել, դա փաստ է, ու հերթական անգամ իրականություն դարձավ Գ. Սուրենյանի կանխատեսումը, երբ հանրապետությունում տեղացած առատ ձյունը որոշ հատվածներում երթևեկությունը դարձրեց դժվարանցանելի։ 

Այն, որ այս անգամ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու Երևանի վարչական շրջանների ղեկավարները գտնվեցին իրենց բարձունքում, դա նույնպես փաստ է. ողջ գիշեր Երևանի քաղաքապետի, Երևանի փոխքաղաքապետի առաջին տեղակալ, իշխող կուսակցության՝ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն ու Երևանի վարչական շրջանների ղեկավարները գործել են օպերատիվ՝ մայրաքաղաքի ճանապարհները ձյան շերտից մաքրելու, աղ ու ավազով մշակելու աշխատանքներ կատարելու հարցում, այսօր արդեն իրենց մաշկի վրա զգացին երևանցիները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ողջ գիշեր հատուկ տեխնիկաներով առանց ընդմիջման մաքրվել են ճանապարհները, կատարվել աղ ու ավազով մշակման գործողություններ, ու այս պահին էլ աշխատանքներ կատարվում են։ 

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանն ու Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը գիշերվա ընթացքում հետևել են աշխատանքներին ու հիմա թաղապետարանների կոմունալ բաժնի ծառայողներն աղ ու ավազով մշակում են գլխավոր փողոցներից դեպի բակային տարածքներ մտնող ճանապարհները։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր