211652_close_icon
views-count35823 դիտում article-date 16:37 05-02-2023

Խոշոր ավտովթար Տաշիր քաղաքում. բախվել են BMW M-3-ն ու Opel Zafira-ն, վերջինս գլխիվայր շրջվել է, կան վիրավորներ, օպերատիվ են գործել փրկարարները, Տաշիրի բժիշկներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 5-ն, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում Տաշիր քաղաքի Երևանյան և Գագարինի փողոցների խաչմերուկում բախվել են Տաշիր քաղաքի բնակիչներ՝ 32-ամյա Սամվել Մ-ի վարած BMW M-3 մակնիշի և 62-ամյա Գագիկ Ա-ի վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Տաշիր» ԲԿ-ի բժիշկների հերթապահ խումբը, տեզափոխվել են «Տաշիրի ԲԿ։

Բախման հետևանքով Opel-ը գլխիվայր շրջվել է։

Բժիշկները, մինչր վարորդներին հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Տաշիրի թիվ 42 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու տեղում սահմանազատել տարածքը։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև Հ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։ 

Վթարի մասին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Տաշիրի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 89+
89+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր