211652_close_icon
views-count841 դիտում article-date 12:36 08-02-2023

Խորվաթիայի արտաքին գործերի նախարարը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Խորվաթիայի արտաքին գործերի նախարարը ծաղկեպսակ է դրել հուշահամալիրի մոտ, ծաղիկներ խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Խորվաթիայի արտաքին գործերի նախարարը շրջել է նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, գրառում արել թանգարանի հուշամատյանում:

Նմանատիպ նյութեր