1165 դիտում
13:03 08-02-2023
Գերմանիան, Դանիան և Նիդեռլանդները Ուկրաինային կտրամադրեն ավելի քան 100 «Լեոպարդ-1» տանկեր
Դանիան, Գերմանիան եւ Նիդեռլանդները կմիավորեն միջոցները՝ վերականգնելու համար իրենց ունեցած մոտ 100 հին «Լեոպարդ-1» տանկերը, որպեսզի հետո դրանք հանձնեն Ուկրաինային, նշվել է Բեռլինի, Կոպենհագենի եւ Ամստերդամի համատեղ հայտարարությունում, տեղեկացրել է «Ամերիկայի ձայնը»։
Երեք երկրների ներկայացուցիչները հայտարարել են, որ առաջիկա ամիսներին Ուկրաինան կստանա մոտ 100 «Լեոպարդ-1 A5» տանկեր, ինչպես նաեւ կիրականացվի դրանց օգտագործման ուսուցում, նյութատեխնիկական աջակցություն, կտրվեն դրանց պահեստամասերը եւ զինամթերք։
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսն այսօր Կիեւ կատարած այցի ժամանակ ասել է, որ ամռանն Ուկրաինան կունենա 20-25, տարեվերջին՝ մոտ 80, իսկ 2024թ.՝ ավելի քան 100 տանկեր։ Այս մասին նշվել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի աշխատակազմի հայտարարությունում, որն արվել է Պիստորիուսի հետ հանդիպումից հետո։
Ուկրաինան առաջին եռամսյակում պետք է ստանա «Լեոպարդ-1» տանկերի «երկնիշ քանակություն», ասել է Գերմանիայի փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկը։
Հաբեկի խոսքով՝ ներկա պահին հայտնի չէ, թե խոստացված 178 տանկերից քանիսը կհանձնվի Կիեւին, քանի որ «Լեոպարդները» «պետք է նորոգվեն մարտի համար եւ վերազինվեն»։
Վաշինգտոնում պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ հանդիպումից հետո Հաբեկը լրագրողներին ասել է, որ Կիեւը կստանա բավականաչափ տանկեր, «որպեսզի գարնանը հետ մղի ռուսական հարձակումը»։

Նմանատիպ նյութեր
916 դիտում
16:33 20-04-2023
Նիդեռլանդները և Դանիան Ուկրաինային Leopard 2-A4 տանկեր կտան 2024թ.
1219 դիտում
22:25 29-07-2024
Գերմանիան և Դանիան Ուկրաինային են մատակարարել Leopard տանկերի նոր խմբաքանակ
866 դիտում
12:59 22-01-2023
Գերմանիան կարող է Ուկրաինային փոխանցել Leopard-2 մարտական տանկեր
Այս բաժնից
847 դիտում
18:56 19-12-2024
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցում փոխզիջումների պատրաստակամության մասին
691 դիտում
18:30 19-12-2024
Թուրքիան և Լիբանանը որոշել են համատեղ գործել Սիրիայի հարցում
961 դիտում
23:24 18-12-2024
Սլովակիայի իշխանությունները հավանություն են տվել Ուկրաինային ականազերծման համակարգերի փոխանցմանը