1129 դիտում
11:52 09-02-2023
Ռուսաստանը չի կարող և չպետք է հաղթի. Եվրոպան Ուկրաինայի հետ կլինի մինչև հաղթանակ. Փարիզում կայացել է Մակրոն-Շոլց-Զելենսկի հանդիպումը
Ելիսեյան պալատում փետրվարի 8-ի երեկոյից մինչև փետրվարի 9-ի գիշերը կայացել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարների հանդիպումը։ Էմանուել Մակրոնը, Օլաֆ Շոլցը և Վլադիմիր Զելենսկին զրուցել են միմյանց հետ գործնական ընթրիքի ժամանակ։ Բայց նախ նրանք հայտարարություններ են արել մամուլի համար, գրում է rfi.fr-ն։
Եվրոպացի առաջնորդների հայտարարությունների ընդհանուր ուղերձն այն էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի կարող և չպետք է հաղթի, Եվրոպան Ուկրաինայի հետ կլինի մինչև հաղթանակ։ Զելենսկու ուղերձն էր՝ տվեք ավելի շատ զենք, քանի որ դրանից է կախված խաղաղությունը Եվրոպայում և ուկրաինացիների կյանքը։
Աղբյուրը մանրամասնում է, որ Զելենսկին Փարիզ է ժամանել բրիտանական կառավարական ինքնաթիռով՝ Լոնդոնից, որտեղ նա մինչ այդ անցկացրել էր հանդիպումների հագեցած օր՝ խոսելով խորհրդարանականների հետ, հանդիպել և համատեղ մամուլի ասուլիս վարչապետ Ռիշի Սունակի հետ:
Զելենսկու ամբողջ եվրոպական ճանապարհորդությունը՝ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և այսօր՝ փետրվարի 9-ին, նաև ԵՄ արտահերթ գագաթնաժողովը Բրյուսելում, նվիրված է հիմնական նպատակին՝ Ուկրաինայի զինված ուժերի համար նոր զենք ձեռք բերելուն, գրում է աղբյուրը:
Նշվում է, որ Մակրոնը, Զելենսկին և Շոլցը Ելիսեյան պալատի հանդիսությունների դահլիճ են մտել գրեթե տասը անց կեսին։
Մամուլի ճեպազրույցում առաջինը ելույթ է ունեցել հանդիպման հյուրընկալող Մակրոնը։ Նա հիշեցրել է, որ Զելենսկին արդեն երկու անգամ եղել է այս դահլիճում. առաջին անգամ ուկրաինական ընտրությունների երկու փուլերի միջև ընկած ժամանակահատվածում (2019 թվականի գարնանը), և երկրորդ անգամ, երբ այստեղ տեղի ունեցավ Նորմանդական ձևաչափի երկրների ղեկավարների վերջին գագաթնաժողովը՝ դեկտեմբեր 2019-ին:
«Բայց Պուտինը չցանկացավ, որ Դոնբասում զինված հակամարտությունը խաղաղ լուծում ստանա. հակամարտություն, որն ինքն էր կազմակերպել, և արդյունքում լայնամասշտաբ պատերազմ սանձազերծեց։ Ուկրաինան պետք է հաղթի այս պատերազմում», - կրկին հիշեցրել է Մակրոնը։
«Մենք աջակցում ենք Ուկրաինային: Վճռականությամբ նրան ուղեկցելու ենք մինչև հաղթանակ և իր օրինական իրավունքների վերականգնումը... Մենք կշարունակենք ջանքերը պաշտպանական մատակարարումների առումով»,- շարունակել է Ֆրանսիայի նախագահը։
Մակրոնը նաև նշել է, որ Ուկրաինան կարող է հույս դնել Ֆրանսիայի և եվրոպական մյուս դաշնակիցների աջակցության վրա, իսկ «Ռուսաստանը չի կարող և չպետք է հաղթի»։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, որը ելույթ է ունեցել երրորդը, ևս վստահեցրել է Զելենսկին, որ դաշնակիցները կաջակցեն իր երկրին, այդ թվում՝ ռազմական առումով, «այնքան ժամանակ, որքան կպահանջվի»՝ հետ մղելու ռուսական ներխուժումը:
«Մենք հավատարիմ ենք Ուկրաինային: Նրան աջակցել ենք ֆինանսական, մարդասիրական և սպառազինության, ծանր հրետանու, հակաօդային պաշտպանության հարցերու, և, վերջերս որոշելով մատակարարել մարտական տանկեր, և մենք կշարունակենք դա արեք այնքան ժամանակ, քանի դեռ անհրաժեշտ է»,- վստահեցրել է Գերմանիայի կանցլերը:
Ինքը՝ Զելենսկին, ելույթ ունենալով Ֆրանսիայի նախագահից հետո, շնորհակալություն է հայտնել եվրոպական երկու երկրների ղեկավարներին «այս ամիսների ընթացքում» Ուկրաինայի հետ լինելու համար՝ հիշեցնելով, որ Մակրոնն առաջինն էր, որ որոշեց տանկեր ուղարկել Ուկրաինային, իսկ Շոլցը չափազանց արդյունավետ է մատակարարել ՀՕՊ համակարգերը:
«Մենք շատ բանի միջով ենք անցել անցյալ փետրվարից մինչև այս փետրվարը: Մենք ապահովել ենք ամուր միասնություն՝ մերն ու Եվրոպայինը։ Մենք ուժեղացրել ենք մայրցամաքը։ Մենք ուժեղացրել ենք Ուկրաինան: Մենք այս պահին շատ ժամանակ չունենք: Եվ դա այսօրվա մասին չէ։ Խոսքն այն շաբաթների ու ամիսների մասին է, որոնք մեզ սպասվում են: Խոսքը մեզ անհրաժեշտ զենքի մասին է: Անհրաժեշտ է ամրապնդել մեր ընդհանուր դիրքերը՝ Ուկրաինայինը և բոլոր եվրոպացիներինը»,- ասել է Զելենսկին՝ նշելով, որ «Ֆրանսիան և Գերմանիան ունեն խաղ փոխողների ներուժ», այսինքն՝ կարող են արդյունավետ ազդել պատերազմի ընթացքի վրա։
«Ամեն ինչ պարզ է. որքան շուտ Ուկրաինան ստանա հեռահար զենքեր... Էմանուել, որքան շուտ մեր օդաչուները ստանան ժամանակակից ինքնաթիռներ... Օլաֆ, որքան ուժեղ լինի մեր տանկային կոալիցիան, այնքան շուտ կավարտվի ռուսական ագրեսիան, և մենք վստահ կվերադառնանք խաղաղ Եվրոպային»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
«Էմանուել, ես գիտեմ, թե որքան կարևոր է եղել քեզ համար, որ Եվրոպան ուժեղ է եղել: Օլաֆ, ես գիտեմ, որ դու միշտ ռացիոնալ քաղաքականություն ես վարել: Իսկ ռուսական ագրեսիային ավելի արագ վերջ տալն ամենառացիոնալ բանն է, որ կարող է լինել»,- ասել է Զելենսկին։

Նմանատիպ նյութեր
1003 դիտում
18:16 01-06-2023
Մոլդովայում ընթանում է Փաշինյան-Միշել-Շոլց-Մակրոն-Ալիև հնգակողմ հանդիպումը
1147 դիտում
20:03 01-06-2023
Քիշնևում ավարտվել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հնգակողմ հանդիպումը
1243 դիտում
19:20 05-10-2023
Տեղի է ունեցել Փաշինյան-Շոլց-Մակրոն-Միշել հանդիպումը
Այս բաժնից
1099 դիտում
21:22 17-12-2024
ԱՄՆ-ի ընտրողների կոլեգիան սկսում է Դոնալդ Թրամփի հաղթանակը հաստատելու քվեարկությունը
1129 դիտում
20:59 17-12-2024
Բաքվում պահվող գերիների «դատավարության» մասով ՀՀ իշխանության արձագանքը բացակայում է․ Մեսրոպ Առաքելյան
1114 դիտում
20:02 17-12-2024
Մակրոնը Բայրուին երկու օր ժամանակ է տվել նախարարների նոր կաբինետ կազմելու համար