976 դիտում
13:46 09-02-2023
Նոր համաձայնագիր ԱՄՆ-ի հետ՝ ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի և ԱՄՆ միջուկային կարգավորող հանձնաժողովի միջև միջուկային անվտանգության հարցերով տեխնիկական տեղեկատվության փոխանակման և համագործակցության մասին» համաձայնագրի կնքմանը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն համագործակցում է ԱՄՆ միջուկային կարգավորող հանձնաժողովի հետ 1995 թվականից:
1997 թվականի սեպտեմբերի 30-ին ԱՄՆ միջուկային կարգավորող հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգությունը կարգավորող մարմնի միջևստորագրվել է Համաձայնագիր՝ միջուկային անվտանգության հարցերով տեխնիկական տեղեկատվության փոխանակման և համագործակցության վերաբերյալ։
Համաձայնագիրը վերաստորագրվել է 2007 և 2017 թվականներին։
Նշված Համաձայնագրի շրջանակներում Հայաստանը ստացել է աջակցություն հետևյալ ուղղություններում՝
Անձնակազմի պատրաստում և վերապատրաստում (ԱԷԿ-ի ջերմահիդրավլիկ, նեյտրոնաֆիզիկական և վթարային իրավիճակների հաշվարկներ ժամանակակից համակարգչային կոդերով, ԱԷԿ-ի անվտանգության հիմնավորման հաշվետվությանը ներկայացվող կարգավորող պահանջների մշակում, ԱԷԿ-ի և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանություն, ԱԷԿ-ի սեյսմիկ անվտանգություն)․
Փորձագիտական աջակցություն (ԱԷԿ-ի անվտանգության գնահատումներ և վերլուծություններ, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի նախագծերի մշակում),
ԱԷԿ-ի աշխատած վառելիքի չոր պահեստարանի անվտանգության գնահատում և լիցենզավորում,
ԱԷԿ-ի անվտանգության հավանականային վերլուծություն,
Ժամանակակից սարքերի և սարքավորումների տրամադրում,
Հայաստանում իոնացնող ճառագայթման աղբյուրների գույքագրում, գրանցում և ազգային ռեգիստրի մշակում, վարում, անվտանգության գնահատում և լիցենզավորում,
Իոնացնող ճառագայթման աղբյուրների անվտանգության և ֆիզիկական պաշտպանության վերաբերյալ կարգավորող փաստաթղթերի մշակում և այլն:
Կոմիտեի և ԱՄՆ ՄԿՀ-ի միջև գործող Համաձայնագրի ժամկետը լրացել է 2022 թվականի մարտի 29-ին:
2021 թվականի դեկտեմբերին կոմիտեն ԱՄՆ ՄԿՀ-ից ստացել է նոր Համաձայնագիր ստորագրելու առաջարկ, որը նախորդ համաձայնագրերով ամրագրված ուղղություններից բացի, ընդլայնում է համագործակցությունն ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի միջուկային ու ճառագայթային անվտանգության կարգավորման հարցերով։
Համաձայնագիրը կազմված է 4 բաժնից (իրենց ենթաբաժիններով) և մեկ հավելվածից: Նոր Համաձայնագիրը կնպաստի անվտանգության հարցերով առաջավոր փորձի ու գիտելիքների փոխանակմանը, նոր տեխնոլոգիաների ներդրմանը։
Համաձայնագրով առաջարկվող համագործակցությունն ուղղված է Հայաստանում կարգավորող ենթակառուցվածքի ուժեղացմանը, անձնակազմի ունակությունների ու կարողություններիզարգացմանը, որը կնպաստիԱԷԿ-ների շահագործման ժամկետի երկարացման, Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման լիցենզավորման փուլերում, անվտանգության վերլուծության ու գնահատման իրականացմանը։
Համաձայնագրով ստացված գիտատեխնիկական աջակցությունը կնպաստի ֆիզիկական պաշտպանության, միջուկային զենքի չտարածման երաշխիքների իրականացման, ռադիոակտիվ նյութերի և թափոնների անվտանգության, շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացման, անվտանգությունը կարգավորող փաստաթղթերի մշակման համար։

Նմանատիպ նյութեր
1382 դիտում
15:05 10-04-2014
Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում ստուգում կանցկացվի միջազգային չափանիշներով
Այս բաժնից
730 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
751 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»