985 դիտում
19:10 09-02-2023
Հաստատվել է ՀՀ առողջապահության համակարգի 2023-2026 թթ. զարգացման ռազմավարությունը
Գործադիրը հաստատել է ՀՀ առողջապահության համակարգի 2023-2026 թվականների զարգացման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ցանկը: Ռազմավարության գերակա խնդիրները և միջոցառումները սահմանվել են՝ հիմք ընդունելով երկրի սոցիալ-ժողովրդագրական ու տնտեսական զարգացումը, առողջապահության համակարգից բնակչության ակնկալիքները, համաճարակաբանական իրավիճակը, համընդհանուր առողջապահական ծածկույթի ապահովման համար անհրաժեշտ նախապայմանների ստեղծման, առողջապահական ծառայությունների որակի բարելավման նպատակով բժշկական օգնություն և սպասարկման արդյունավետության բարձրացման, առողջության առաջնային պահպանման արդիականացման, շարունակական զարգացման և հզորացման, ԱԱՊ օղակի մոդելի և օրինակելի կառուցվածքի սահմանման, միջոցների առավել արդյունավետ ու համաչափ բաշխումը երաշխավորելու նպատակով ֆինանսավորման նոր մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը:
Առողջապահության համակարգի վերափոխման գործընթացն ամրապնդելու և համակարգելու նպատակով անհրաժեշտ է բարելավել համակարգի կառավարման և կառուցակարգային կարողությունները, ինչպես կենտրոնական, այնպես էլ մարզային մակարդակներում, ապահովել անհրաժեշտ մարդկային ներուժի (ավագ և միջին բուժանձնակազմ) և ռեսուրսների առկայությունն առողջապահության համակարգի բոլոր օղակներում, ավարտին հասցնել առողջապահական ծառայությունների ու բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող իրավաբանական անձանց վերակազմավորման ոլորտում նախաձեռնված գործընթացները։ Ըստ այդմ՝ սահմանվում են առաջիկա տարիների համար ոլորտի զարգացման ուղենիշները և անհրաժեշտ թիրախային միջոցառումներն, որոնք ուղղված են մասնավորապես՝բնակչության առողջության, մոր ու մանկան առողջության պահպանամանը և բարելավմանը, անպտղության կրճատմանը և կանանց վերարտադրողական առողջության բարելավմանը, հիվանդացության, հաշմանդամության և վաղաժամ մահացության նվազեցմանը, բնակչության հոգեկան առողջության խնդիրների կանխարգելմանը և արդյունավետ բուժմանը, առողջապահության ոլորտի մարդկային ներուժի պատրաստմանը, արդյունավետ պլանավորման և կառավարման միջոցով բժշկական հաստատություններին բարձրագույն և հետբուհական ու միջին մասնագիտական կրթությամբ որակյալ մասնագետներով ապահովմանը և այլն։
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ռազմավարության ընդունումը և նշել.
«Ոլորտում մինչև հիմա շատ լուրջ ներդրումներ և փոփոխություններ ենք ունեցել, բայց շատ կարևոր է համպարփակ պատկերացում ունենալ առաջիկա անելիքների մասին: Մենք ունենք նաև այդպիսի նպատակադրում և պայմանավորվածություն, որ մինչև 2026 թվականը Հայաստանում, այսպես ասած, վատ վիճակում գտնվող առողջապահական հանրային ֆիզիկական ենթակառուցվածք մենք պետք է չունենանք: Նաև առողջության պահպանման առաջնային օղակի զարգացումն է այս ռազմավարության ամենակարևոր անկյունաքարը»:
Վարչապետը ռազմավարական նշանակություն ունեցող բարեփոխումների՝ առողջապահության ապահովագրման, եկամուտների համընդհանուր հայտարարագրման, բարեհաջող իրականացման կարևորագույն բաղադրիչներից է համարել ճիշտ կոմունիկացիան.
«Այս մեծ ռազմավարական նշանակություն ունեցող բարեփոխումների մասին հանրության հետ կոմունիկացիա պետք է տեղի ունենա, որպեսզի մարդիկ մանրամասն տեղեկանան՝ ինչ է արվում, ինչ ժամանակացույցով, ինչի համար, ինչ նպատակով և ինչ արդյունքների է հանգեցնելու այդ ամենը: Սա չափազանց կաևոր խնդիր է և այս առումով պետք է հնարավորինս ակտիվ աշխատանք տարվի»:

Նմանատիպ նյութեր
862 դիտում
15:43 09-02-2023
Կառավարությունը հաստատեց առողջապահության համակարգի 2023-2026 թթ. զարգացման ռազմավարությունը
Այս բաժնից
946 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
874 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
931 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին