1174 դիտում
11:12 11-02-2023
Խնդիրն այն չէ, թե ով ավելի ճարտար լեզվով կկարողանա խաբել քաղաքացիներին, այլ այն, որ այդ քաղաքացիները պատրաստ են խաբվել․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Հիշո՞ւմ եք, երբ «Խաղալիք» ֆիլմում թերթի խմբագիրը զեկուցում է սեփականատիրոջը, թե ինչ է լինելու թերթի հերթական համարում, սեփականատերը՝ Ռամբալ-Կոշեն տարակուսած հարցնում է՝ «դուք իսկապե՞ս կարծում եք, որ այդ մսագնդերը հետաքրքիր են ընթերցողին»: Այդ հարցը ես հաճախ եմ ինքս ինձ տալիս՝ որպես սեփականատեր եւ խմբագիր: Մի՞թե Հայկ Կոնջորյանի եւ Հայկ Մամիջանյանի բանավեճը հետաքրքիր է հայ հասարակությանը: (Անունները, համարեք, պայմանական են՝ անձամբ այդ երիտասարդների դեմ ոչինչ չունեմ: Պարզապես բերում եմ ամենաթարմ օրինակը):
Դատելով համացանցային արձագանքներից՝ այդ վեճը մարդկանց հետաքրքրում է, որովհետեւ ամեն մի նման ելույթի տակ մի քանի տասնյակ երկրպագուներ եւ «հեյթերներ» բուռն կերպով արտահայտում են իրենց զգացմունքները՝ «այ, ապրես դու, լավ չոտկեցիր» կամ հակառակը՝ «տո, դու ո՞վ դառար, որ սենց բաներ ես խոսում»: Ո՛չ պատգամավորների արտահայտած մտքերը, ո՛չ էլ, առավել եւս, նման արձագանքները բովանդակային առանձին իմաստ չունեն՝ դա ավելի շուտ նման է «Ուրախների եւ հնարամիտների ակումբի» հարց ու պատասխանի խաղին:
Տարբերությունն այն է, որ կողմերն իրար հանդեպ ավելի կոպիտ եւ վիրավորական արտահայտություններ են թույլ տալիս, մեկ էլ այն, որ սոցիալական հարթակներում հայտնվում են հարյուրավոր «հնարամիտներ», որոնք հնարավորություն ունեն ի ցույց դնելու իրենց ողջ ինտելեկտն ու բառապաշարը:
Թեեւ մեր պետության եւ ժողովրդի ճակատագրի հետ այդ կրկնվող (եւ, իմ կարծիքով, խիստ տաղտկալի) բանավեճերն ուղիղ կապ չունեն, բայց դրանց անմիջական-քաղաքական բովանդակությունը պարզ է: Ընդդիմությունը, տեսնելով, որ Փաշինյանը 2018 թվականին եկել է իշխանության «ժողովրդի սրտից» խոսելով, մտածում է, որ նույն ձեւով կարող է հաջողության հասնել, եւ հիմա եկել է պոպուլիզմով եւ դեմագոգիայով զբաղվելու իր հերթը: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ այդ դաշտում ընդդիմադիրները չեն կարող մրցակցել ոչ միայն Փաշինյանի, այլեւ երկրորդ էշելոնի ՔՊ-ական գործիչների հետ: Նրանց միակ մրցակիցը գտնվում է օվկիանոսից այն կողմ եւ, բարեբախտաբար, Հայաստանում չունի իր նման «տաղանդավոր» հետեւորդներ: Երբ խորհրդարանական ընդդիմությունն ասում է՝ «եկեք եւս մի անգամ արտահերթ ընտրություններ անցկացնենք», նրանք, հավանաբար, կատակում են: Եթե լուրջ են ասում, ապա չեն հասկանում, որ կրկին պարտվելու են իշխանությանը:
Խնդիրը, հետեւաբար, այն չէ, թե ով ավելի ճարտար լեզվով կկարողանա խաբել քաղաքացիներին, այլ այն, որ այդ քաղաքացիները պատրաստ են խաբվել»:
Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
10695 դիտում
10:26 02-09-2017
Կամ «բազար անել», կամ խաբվել. «Առավոտ»
8958 դիտում
20:57 29-09-2014
Ավտոաճուրդներում ոչ պրոֆեսիոնալները կարող են խաբվել. Աշոտ Դավթյան․ ֆոտոշարք, տեսանյութ
Այս բաժնից
1468 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1117 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»