211652_close_icon
views-count1036 դիտում article-date 11:37 13-02-2023

Յենս Ստոլտենբերգը մինչև հոկտեմբեր թողնելու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, որն այդ պաշտոնն զբաղեցնում է 9-րդ տարին, մտադիր չէ երկարաձգել իր մանդատը, կիրակի օրը հաղորդել է Le Figaro թերթը՝ վկայակոչելով կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուին։

«Գլխավոր քարտուղարի մանդատը երկարացվել է երեք անգամ, և նա պաշտոնավարել է, ընդհանուր առմամբ, գրեթե 9 տարի», - հրատարակությունը մեջբերում է մամուլի քարտուղարի խոսքը։ Նրա խոսքով՝ Ստոլտենբերգը «մտադրություն չունի խնդրել, որպեսզի իր մանդատը կրկին երկարաձգվի»: Թերթը հիշեցնում է, որ 2022 թվականի մարտին Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների ղեկավարները որոշում էին ընդունել երկարաձգել Ստոլտենբերգի մանդատը մինչև 2023 թվականի սեպտեմբերի 30-ը։

Այն ժամանակ հայտարարվել էր, որ մանդատի ավարտից հետո նա կգլխավորի Նորվեգիայի կենտրոնական բանկը։ Սակայն, ինչպես նշում է Le Figaro-ն, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հրաժարվել է այս պաշտոնից։ Նորվեգիայի նախկին վարչապետը, որի 64 տարին լրանում է մարտին, դաշինքը գլխավորում է 2014 թվականի հոկտեմբերից։

Նմանատիպ նյութեր