211652_close_icon
views-count1096 դիտում article-date 20:10 13-02-2023

Սևան ազգային պարկի կառավարման պլանի անհրաժեշտ վերլուծության և մշակման շուրջ քննարկում է անցկացվել Գեղարքունիքի մարզպետարանում

Գեղարքունիքի մարզպետարանում կայացել է հանդիպում «Սևան ազգային պարկի կառավարման պլանի անհրաժեշտ վերլուծության և մշակման իրականացում» ծրագրի շրջանակում։

Հանդիպման մասնակցել են Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության, քաղաքաշինության, հողաշինարարության եւ հողօգտագործման ոլորտների ղեկավարները, ծրագրի փորձագետներ։

Հանդիպման ընթացքում ծրագրի փորձագիտական խմբի անդամները մարզպետարանի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ քննարկել են «Սևան ազգային պարկ»-ի կառավարմանն առնչվող խնդիրները, դրանց ազդեցությունը մարզպետարանի և մարզի համայնքների գործունեության վրա, ինչպես նաև առանձնացված խնդիրների հնարավոր լուծումները։

Քննարկվող խնդիրների շարքում հատկապես կարևորվել են «Սևան ազգային պարկ»-ի սահմանների ճշգրտման, տարբեր գործառույթների իրականացման արդյունավետության, ինչպես նաև «Սևան ազգային պարկ»- համայնքներ, «Սևան ազգային պարկ»-մարզպետարան փոխգործակցությանն առանչվող հարցեր։

Կողմերը պայմանավորվել են  առաջիկայում, շահագրգիռ կառույցների ղեկավարների մասնակցությամբ, հանդիպել ևս մեկ անգամ, արդեն «Սևան ազգային պարկ»-ի սահմանների ճշգրտմանն ուղղված կոնկրետ առաջարկների քննարկման նպատակով։

Նմանատիպ նյութեր