958 դիտում
19:17 18-05-2023
Քննարկվել են «Սևան ազգային պարկի կառավարման պլանի անհրաժեշտ վերլուծության և մշակման իրականացում» ծրագրի ընթացիկ աշխատանքները
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ «Սևան ազգային պարկի կառավարման պլանի անհրաժեշտ վերլուծության և մշակման իրականացում» ծրագրի շուրջ հերթական քննարկումն է տեղի ունեցել:
Շրջակա միջավայրի նախարարության պատվիրակմամբ կառավարման պլանի մշակումը «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ՄԱԶԾ ծրագրի մաս է և իրականացվում է «Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ (Հայաստան), Սոլյուտոն ՍՊԸ (Հայաստան), DHP Conservation Ltd. (Չեխիա), NaravaNarave d.o.o (Սլովենիա) կոնսորցիումի կողմից։
«Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) կողմից։ Այն ԳԴՀ ՏՀԶՆ-ի կողմից ֆինանսավորվող «ECOServe» ծրագրի մաս է կազմում։ Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից:
Աշխատանքային խմբի ներկայացուցիչների կողմից նախարարին է ներկայացվել նախորդ հանդիպումների ժամանակ քննարկված և գույքագրված խնդիրների շուրջ արդեն իսկ իրականացված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն։
«Սևան» ազգային պարկի կառավարման նախորդ պլանը մշակվել է 2007 թվականին, որն այլևս չի թարմացվել։
Քննարկվել են «Սևան» ազգային պարկի սահմանների վերանայման և սահմանագծման աշխատանքների ընթացքում ի հայտ եկած հիմնական խնդիրները, մասնավորապես՝ Կադաստրային քարտեզներում բնապահպանական և այլ հողատեսքերի միջև առկա քարտեզագրական շեղումները։
Կառավարման պլանի կազմման շրջանակում առաջիկայում նախատեսվում է սահմանների քարտեզի ներկայացում համայնքների ղեկավարներին, բնակավայրերի վարչական ղեկավարներին և այլ շահագրգիռ կողմերին՝ համաձայնեցման նպատակով։
Նախարար Հակոբ Սիմիդյանը ևս մեկ անգամ հորդորել է գործընկերներին՝ առավել հետևողական լինել խնդիրների գույքագրման հարցում։

Նմանատիպ նյութեր
1225 դիտում
20:13 26-07-2024
Կայացել է Հյուսիսային ջրավազանային տարածքի կառավարման պլանի մշակման հանրային խորհրդակցական հանդիպում
Այս բաժնից
616 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
688 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
736 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից