1090 դիտում
15:09 14-02-2023
Հավելավճարներ կտրամադրվեն գյուղական մինչև հարյուր աշակերտ ունեցող դպրոցների ուսուցիչներին. ԿԳՄՍՆ
Ուսուցիչների վարձատրության բարձրացման քաղաքականության շրջանակում 2023 թ. պետական բյուջեով մի քանի նոր նախաձեռնություններ են նախատեսված: Հայտնում է ԿԳՄՍՆ-ն։
Մասնավորապես՝ հավելավճարներ կտրամադրվեն գյուղական մինչև հարյուր աշակերտ ունեցող դպրոցների 4418 ուսուցիչների՝ նրանց վարձատրությունը հասցնելով մեկ դրույքաչափի` անկախ դասավանդվող ժամերի քանակից:
Հանրապետության բոլոր դպրոցների բնագիտական առարկաներ դասավանդող 8135 ուսուցիչներին կտրամադրվի լրացուցիչ հավելավճար՝ նպատակ ունենալով խրախուսել նոր ուսուցիչների մուտքը դպրոցներ և լրացնել առկա թափուր տեղերը։
Վերանայվել է բազմահամակազմ դասարանների ձևավորման սկզբունքը, որով փոքր դպրոցներում յուրաքանչյուր երեխայի համար կապահովվի լիարժեք դասաժամ՝ բոլոր առարկաների ուսուցման համար: Բազմահամակազմ դասարան կձևավորվի միայն արվեստի և ֆիզկուլտուրայի ժամերին, ըստ այդմ՝ մեկ ժամի համար ուսուցիչներին 50-75 % հավելավճար։ Ծրագիրը մեկնարկել է Սյունիքի մարզի 76 դպրոցներում:

Նմանատիպ նյութեր
1866 դիտում
10:05 18-08-2022
Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները հավելավճարներ կստանան. «Ժողովուրդ»
46458 դիտում
13:31 14-10-2021
Արական սեռի քաղաքացիներին անձնագրերը կտրամադրվեն ոչ թե մինչև 18, այլ մինչև նրանց 19 տարին լրանալը
3239 դիտում
22:40 05-10-2018
Ինչպես ավելի գրավիչ դարձնել գյուղական համայնքները. անցկացվեց Գյուղական համայնքների 6-րդ համաժողովը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1672 դիտում
21:30 31-01-2025
ՊԵԿ-ը շարունակում է ներկայացնել՝ ինչպես լրացնել եկամուտների տարեկան հայտարարագիրը
1048 դիտում
21:10 31-01-2025
«Սահմանազատման» ավարտին խոցելի Տավուշ ենք ունենալու՝ ծանրացող մարտահրավերներով․ Աբրահամյան