211652_close_icon
views-count5174 դիտում article-date 20:43 14-02-2023

ՓՊ-ն դիմել է Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությանը՝ փաստաբաններին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ

Փաստաբանների պալատը, նպատակ ունենալով միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել ոստիկանության աշխատակիցների կողմից դրսևորած հակաիրավական վարքագծին, դիմել է Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդին (CCBE)՝ ակնկալելով նաև միջազգային կառույցների կոշտ արձագանքը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Սիլվի Տիգրանյանը։

«Փաստաբանների պալատը հետամուտ է լինելու ոստիկանության աշխատակիցների արատավոր վարքագծի արդյունքում ստեղծված իրավիճակի արդար հանգուցալուծմանը և մեղավոր անձնաց օրենքի առջև պատասխանատվության ենթարկելուն:

Հիշեցնենք, որ 09.02.2023թ.  Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության Էրեբունու բաժնում փաստաբանների նկատմամբ գործադրվել էր բռնություն»,- նշել է նա:

Նմանատիպ նյութեր