211652_close_icon
views-count1381 դիտում article-date 15:35 15-02-2023

Երբեք ոչ մի տոտալիտար ռեժիմ այնքան ուժեղ չի եղել, որքան փլուզումից առաջ․ լրագրող Մարիա Պոնոմարենկոն դատապարտվեց 6 տարվա ազատազրկման

Բառնաուլի դատարանը, ռուսական բանակի մասին «ֆեյքերի» գործով, RusNews-ի լրագրող Մարիա Պոնոմարենկոյին դատապարտել է 6 տարվա ազատազրկման։

Դատարանը նաև նրան արգելել է 5 տարով զբաղվել լրագրողական գործունեությամբ։

«Երբեք ոչ մի տոտալիտար ռեժիմ այնքան ուժեղ չի եղել, որքան փլուզումից առաջ», - իր վերջին ելույթում հայտարարել է Պոնոմարեկնոն։

Նա մեղադրվում է «քաղաքական ատելության դրդմամբ ռուսական բանակի մասին կեղծ լուրեր տարածելու» համար՝ 207.3 հոդվածի 2-րդ մասով։ Հոդվածը հայտնվել է Ռուսաստանի Քրեական օրենսգրքում գրեթե մեկ տարի առաջ՝ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից անմիջապես հետո։

Նմանատիպ նյութեր