211652_close_icon
views-count4213 դիտում article-date 14:38 15-02-2023

Արտակարգ դեպք Երևանում․ հետախուզվողը փորձել է 4-րդ հարկի պատուհանից դիմել փախուստի, սակայն վայր է ընկել․ նա փրկվել է իրեն բռնող ոստիկանների և «Հերացու» բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ  2022 թվականի հունիսից հետախուզման մեջ գտնվող Երևանի բնակիչ 31-ամյա Էդուարդ Խ․-ն գտնվում է Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բնակարանում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները՝ այցելելով նշված շենք, շրջափակում են այն՝ կանխելու համար հետախուզվողի հնարավոր փախուստը։ 

Պարզվում է, որ տեղեկությունը հավաստի է, ու Էդուարդ Խ․-ն, զգալով, որ իր հետևից են եկել, 4-րդ հարկի պատուհանից փորձում է դիմել փախուստի, սակայն անզգուշաբար ընկնում է։ 

Ոստիկանները տեղում առաջին օգնությունն են ցուցաբերում նրան, ահազանգում են շտապօգնություն, և ժամանած բժիշկների N 11 խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերում, ապա տեղափոխում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ էլ բժիշկների շնորհիվ հնարավոր է լինում փրկել նրա կյանքը։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Էդուարդ Խ․-ի նկատմամբ հետախուզում է հայտարարված եղել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 181 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով Ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից։ 

Նա Համալսարանական հիվանդանոցից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր