211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում. 37-ամյա երիտասարդ տղան փրկվել է հոր, Վանաձորի շտապօգնության ու «Վանաձոր» բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ

views-count33238 դիտում article-date 22:15 28-03-2025
Երեկ՝ մարտի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13:30-ի սահմաններում Վանաձորի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Վանաձոր քաղաքի շենքերից մեկի բնակարանից «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացու՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի մասին «Վանաձոր» բժշկական կենտրոնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բազումի բաժին, որտեղից հիվանդանոց է մեկնել հերթապահ խումբը՝ բաժնի պետ Արամ Հարությունյանի գլխավորությամբ։

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ բուժառուն գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Ոստիկանները պարզել են, որ տեղափոխվածը Լոռու մարզի բնակիչ 37-ամյա Ա. Գ.-ն է, ով իրենց տանը պարանով կախվելու միջոցով փորձել է ինքնասպան լինել։

Բարեբախտաբար, նրան հայտնաբերել է հայրը, ով կարողացել է կտրել պարանը, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկները նրան տեղափոխել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Այս պահին նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

Դեպքի մասին ոստիկանության Բազումի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր