1789 դիտում
23:52 15-02-2023
Սեպտեմբերից մանկապարտեզներում կներդրվի ներառականության համընդհանուր կրթական ծրագիրը․ ՏՄԱԿ-ներում ընթանում են վերապատրաստումներ
Հանրապետության բոլոր դպրոցներում համընդհանուր ներառական կրթական համակարգը ներդրվեց երկու տարի առաջ, ծրագրի արդյունքում առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող շատ երեխաներ իրենց հասակակիցների հետ հավասար պայմաններում հաճախում են դպրոց և ընդգրկված են կրթական ծրագրում։
Ներառական կրթական ծրագրի ներդրումը փոխեց նաև հատուկ դպրոցների գործառնական ոլորտը։ Դրանք վերակազմակերպվեցին տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների, որոնց է վերապահված ներառական կրթական ծրագրում ընդգրկվող երեխաների գնահատման գործընթացը։
Առաջին մակարդակի գնահատումից հետո, երբ երեխայի կարիքը գնահատվում է թեթև, դպրոցում կամ նախակրթարանում հատուկ ծրագրերի և ուղեցույցների միջոցով իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ, իսկ ծանր կամ խորը աստիճանների դեպքում արդեն երեխայի հետ աշխատում են նեղ մասնագետները։ Երեխայի գնահատման գործընթացը մասնագետները կարող են սկսել միայն ծնողի համաձայնությամբ, իսկ մերժում ստանալու դեպքում օրենքում կատարված նոր փոփոխություններով են առաջնորդվում։
«Կա մի օրենք, որն այս տարվանից է ուժի մեջ մտել․ եթե ծնողը չի համաձայնվում իր երեխային ներկայացնել գնահատման, բայց երեխայի մոտ խնդիրն ակնառու է և առանց մասնագիտական աջակցության ավելի կխորանա խնդիրը, ելնելով զուտ երեխայի շահերից, քաղաքապետարանից ստանում ենք հոգաբարձուների խորհրդի միջոցով ժամանակավոր խնամակալի իրավունք ու ներկայացնում ենք երեխային գնահատման»,- պարզաբանում է Շիրակի ՏՄԱԿ-ի գնահատման բաժնի ղեկավար Սեդա Կարապետյանը։
Այս տարվա սեպտեմբերից համընդհանուր ներառական կրթական ծրագիրը մտնում է բոլոր նախակրթարաններ ու մանկապարտեզներ։ 8 ամսում կվերապատրաստվեն Գյումրիի ու մարզի բոլոր համայնքների մանկապարտեզների աշխատակիցները։
«Ամենաշատը լոգոպեդների և հատուկ մանկավարժների կարիք կա, բայց ես չեմ պնդում, որ իրականության մեջ շատ կա պահանջ։ Մենք դեռ հետազոտական փուլում ենք, երբ որ գնահատումները կվերջացնենք, րեխաների քանակն ու իրենց դժվարությունների ցանկը կճշտենք, այդ ժամանակ նոր կտեսնենք, թե մասնագիտական որ կազմը ավելի շատ գերակշիռ կլինի»,- նշում է Շիրակի ՏՄԱԿ-ի վերապատրաստման և մեթոդական աջակցությունների բաժնի ղեկավար Գուրգեն Սարգսյանը։
Ըստ մասնագետի, գործընթացում ամենամեծ դժվարությունն առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատանքն է, ինչպես նաև նրանց նախնական գնահատման գործընթացը։ Ծրագրի ներդրումից հետո նախատեսվում է համայնքապատկան բոլոր մանկապարտեզներում նեղ մասնագետների հաստիքների ավելացում։ Մանկապարտեզներում խնդիրներից մեկն էլ շենքային պայմանների անհամապատասխանությունն է ներառական կրթական ծրագրի պահանջներին։
«Սա խնդիր է, որը միշտ քննարկվել է, մանկապարտեզներից ոչ բոլորն են հարմարեցված, ունենք մի երեք մանկապարտեզ, որ պայմանները բավարար են, մնացածը կառուցված են երկրաշարժից հետո և շենքային պայմանները չեն համապատասխանում պահանջներին։ Որ կարողանա երեխան ադապտացվել, այդ հնարավորությունը չկա, մենք քննարկում ենք առաջիկայում միջավայրային հարմարեցումներ ապահովենք բոլոր մանկապարտեզներում»,- նշում է Գյումրիի քաղաքապետարանի կրթության բաժնի առաջատար մասնագետ Անահիտ Գասպարյանը։

Նմանատիպ նյութեր
1666 դիտում
14:29 16-09-2016
Հաշմանդամ երեխաների ինտեգրումը համընդհանուր ներառականության մաս է. Լևոն Մկրտչյան
2874 դիտում
22:22 06-12-2017
Քննարկվել են համընդհանուր ներառականության անցման հետ կապված հարցերը
1204 դիտում
19:23 16-08-2022
Սահմանվել է խելամիտ հարմարեցումներ ապահովելու կարգը՝ ի նպաստ համընդհանուր ներառականության
Այս բաժնից
1036 դիտում
15:49 20-12-2024
Հրաժարվում եմ ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց. Ախուրյանի ղեկավարը լսել է Փաշինյանը կոչը
1510 դիտում
15:37 20-12-2024
Նոր նախագծով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը. կավելանան նոր աշխատատեղեր
1171 դիտում
15:33 20-12-2024
Կացարանում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով նիստին հարցաքննվում է ամբաստանյալ Եղիշե Հակոբյանը. News.am