3505 դիտում
11:10 16-02-2023
Ներսում ահավոր վիճակ է. 3 ամսականից մինչև 12 տարեկան երեխաները բոլորը գոռում են, լացում են. ՊՆ նախկին շենքի բնակիչ
Ծիծաղելի է, որ մի 100 ընտանիքի հանելու համար էսքան ոստիկաններ են բերել լցրել. Թող պտերազմի ժամանակ գնային, որ իմ 18 տարեկան տղան չգնար հողի տակ պառկեր: Այս մասին այսօր՝ փետևրվարի 16-ին, ՊՆ նախկին շենքի մոտ լրագրողների պատմեց շենքի բնակիչներից մեկը՝ Ասյա Սահակյանը: Գրում է NEWS.am-ը։
Նշենք, որ ՊՆ նախկին շենքում արդեն երկար ժամանակ տեղավորվել են եւ բնակվում են քաղաքացիներ՝ իրենց ընտանիքներով: Այսօր առավոտյան հարյուրավոր ոստիկաններ են եկել եւ բերման են ենթարկել բնակիչներից մի քանիսին: Ոստիկանները դուրս ենհանել բնակիչներին, որոնք մնացել են դրսում:
«Ես ինքս հերոսի մայր եմ, Խորեն Հաջաթյանի մայրն եմ, տուն չունեմ, դիմել եմ կառավարությանը, ասում են՝ տեղի գևրնցում չունես, քեզ տուն չենք տա: Ես ունեմ Արագածոտնի մարզի գրանցում, բայց այնտեղ չունեմ տուն: Ես տուն չունեմ, եկել, նստել եմ էստեղ: Առավոտյան երեխայիս դասի եմ տանում, գալի տեսնում եմ էստեղ ահավոր վիճակ է: Ի՞նչ իրավունք ունի ոստիկանը կոտրի իմ դուռը: Ասում են՝ անօրինական եք էստեղ բնակվում, դուրս եկեք, սա պետական շենք է:
Ինձ էսօր տուն չեն տալիս, ես ո՞ւր գնամ: Ամուսնուս վատ վիճակում բերման են ենթարկել, նստած է մեքենայի մեջ: Ասում եմ՝ ամուսնուս թողեք, ինձ ասում է՝ քեզ կանացի պահի: Թող ինքը գնա իր կնոջ մասին մտածի, որ տուն քանդողի կին է:
Ես ասում եմ՝ ներսում ապրանք ունեմ, ասում են՝ հետո կգաս մեր ներկայությամբ ապրանքդ կհանես: Ներսում այս պահին ահավոր վիճակ է: Տղամարդկանց բերման են ենթարկել, որ ուժ չգործադրեն, կանանց, երեխեքին ադյալով փաթաթած հանել են դուրս: 9 մսական երեխային դուրս են հանել: Ներսում մենք ունենք 3 ամսականից մինչեւ 12 տարեկան երեխաներ, բոլորը գոռում են, լացում են, դրա համար լրագրողներին չեն թողնում ներս»,-ասաց նա:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
2488 դիտում
13:43 12-09-2015
Արագածոտնի մարզի տարբեր գյուղերում 6 ամսականից մինչեւ 17 տարեկան երեխաներ են թունավորվել
Այս բաժնից
562 դիտում
17:34 21-01-2025
Այսօր Բաքվի բանտում դատում, ոտնահարում են հայ ժողովրդի արժանապատվությունը. Սեյրան Օհանյան
907 դիտում
15:50 21-01-2025
Մետրոյի արդիականացման և նոր կայարանների ծրագրերին առնչվող ևս մեկ հանդիպում է տեղի ունեցել