211652_close_icon
views-count952 դիտում article-date 13:59 16-02-2023

Իսրայելի արտգործնախարարը ժամանել է Կիև

Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենը այսօր պաշտոնական այցով ժամանել է Կիև, որտեղ սպասվում Է նրա հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Հաղորդում է Jerusalem Post-ը:

«Սա Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն է Ուկրաինա անցյալ տարի այդ երկիր Ռուսաստանի ներխուժումից հետո», - ասվում է հրատարակության հաղորդագրության մեջ։

Պարբերականը նշում է, որ այցի ընթացքում Քոհենը նաև հանդիպում կունենա Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի և հրեական սփյուռքի անդամների հետ։ Նրա այցի ընթացքում Կիևում կվերաբացվի Իսրայելի դեսպանատունը, որը փակվել էր ռազմական գործողությունների պատճառով:

Իր ժամանման մասին տեղեկացնող թվիթերյան գրառման մեջ Իսրայելի ԱԳ նախարարը նշել է, որ վերջին տարվա ընթացքում Իսրայելը կանգնած է եղել ուկրաինացի ժողովրդի կողքին:

Նմանատիպ նյութեր