211652_close_icon
views-count952 դիտում article-date 11:50 18-02-2023

Մյունխենում տեղի կունենա Բլինքեն-Փաշինյան-Ալիև հանդիպում

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում փետրվարի 18-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը:

«Տեղական ժամանակով 13:35-ին քարտուղար Բլինքենը Գերմանիայի Մյունխեն քաղաքում հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ»,- նշված է պետքարտուղարի օրակարգում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 16-19-ն աշխատանքային այցով գտնվում է Մյունխենում, որտեղ մասնակցում է Անվտանգության համաժողովին։

Նմանատիպ նյութեր