38216 դիտում
10:13 19-02-2023
Խոշոր ավտովթար Լոռու մարզում․ Ռազմական ոստիկանության 31-ամյա աշխատակիցը Lexus-ով բախվել է ծառերին, մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր հայտնվել անտառում․ օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու Լոռու գումարտակի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 31-ամյա Էրիկ Աբրահամյանը իրա վարած Lexus GX 470 մակնիշի ավտոմեքենայով Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 13-րդ կմ-ում՝ Պուշկինյան լեռնանցքի 1-ին ոլորանում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և մոտ 30 մետր մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել անտառում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Է․ Աբրահամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ստեփանավան» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գոծերի նախարարության Փրկարար Ծառայության թիվ 37 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը և տեղում իրականացրել հերթապահություն։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու գումարտակի պարեկները։
Վթարի մասին ՊԾ Լոռու գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վաչրության 7-րդ կայազորային քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված Է․ Աբրահամյանը ծառայում է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում։
Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Ստեփանավանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ, համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Մնացականյանի գլխավորությամբ։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+