685 դիտում
14:36 20-02-2023
Իրանի հակաականային գործունեության կենտրոնի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Շարունակվում է Իրանի հակաականային գործունեության կենտրոնի պատվիրակության այցը Հայաստան: Հայտնում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Այցի ընթացքում հյուրերը պաշտոնական հանդիպումներ են ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության գործերի կառավարիչ Լևոն Խաչատրյանի և ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հետ։
ԻԻՀ ՀԳԿ պատվիրակությունն այցելել է Հայաստանի պատմամշակութային վայրեր, այդ թվում Երևանում գործող «Կապույտ մզկիթ»։
Հյուրերը նաև այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, եղել Հայոց ցեղասպանության թանգարանում։
Այցի ավարտին ՀՀ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» և Իրանի Իսլամական Հանրապետության հակաականային գործունեության կենտրոնի միջև ստորագրվել է փորձի փոխանակման, մասնագետների վերապատրաստման և հակաականային ոլորտում համագործակցության ընդլայնման վերաբերյալ համատեղ արձանագրություն։

Նմանատիպ նյութեր
1252 դիտում
15:56 20-11-2014
Կիպրոսի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Այս բաժնից
937 դիտում
10:15 04-02-2025
Երևանում կառավարական առանձնատների սպասարկման արժեքը կրկին աճել է