211652_close_icon

Մետրոյի երկու շարժակազմ կավելացվի ևս մեկ վագոնով. քննարկվել են Երևանի Մետրոպոլիտենի առաջին անհրաժեշտության աշխատանքները

views-count1321 դիտում article-date 22:27 20-02-2023
Երևանի Մետրոպոլիտենով անվտանգ ուղևորափոխադրումների, ինչպես նաև հետագա գործունեության բարելավման նպատակով, հերթական խորհրդակցության ժամանակ քննարկվել են առաջին անհրաժեշտության աշխատանքները: Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից,

ընթացքի մեջ է 14 օդափոխության համակարգերի արդիականացման գործընթացը,

ներկայացվել են առաջարկներ օդափոխման համակարգի կրպակների տեղակայման և դրանցից յուրաքանչյուրի մոտեցման և սպասարկման առանձնահատկությունների վերաբերյալ,

ներկայացվել են փոխարինման և հիմնանորոգման ենթակա շարժասանդուղքների ցանկը՝ գնային արժեքներով։ Առաջարկվում է բանակցել Չեխիայի մայրաքաղաք Պրահայի մետրոպոլիտենի համար շարժասանդուղքներ արտադրող ընկերության հետ շարժասանդուղքների նորոգման, ինչպես նաև ղեկավարման վահանակի ձեռքբերման ուղղությամբ,

քննարկվել է մետրոյի դեպոյի կապիտալ հիմնանորոգման հարցը,

ներկայացվել են հորանների վերաբերյալ խնդիրները, զուգահեռ բանակցություններ կընթանան Երևանի քաղաքապետարանի «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի հետ՝ ներգրավելով մասնագետներին, ովքեր կիրականացնեն չափագրումներ՝ վերոնշյալ խնդիրները լուծելու նպատակով,

երկու շարժակազմ կավելացվի ևս մեկ վագոնով. երեքի փոխարեն կունենան 4 վագոն:

Նմանատիպ նյութեր