211652_close_icon
views-count29118 դիտում article-date 22:39 20-02-2023

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ 24-ամյա վարորդը «ԲԵԼԼԱ ՎԻՏԱ» ՍՊԸ-ին պատկանող Mercedes Sprinter-ով կողաշրջվել է․ օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարներն ու Կոտայքի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 24-ամյա Արմեն Ստեփանյանը Եղվարդ–Աշտարակ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում իր վարած Mercedes Sprinter մակնիշի ավտոմեքենայով կողաշրջվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել է ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի մարզի Եղվարդի թիվ 46 հրշեջ-փրկարարական ջոկատի 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացրել հերթապահություն։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել են և ուժեղացված ծառայություն են կատարել նույն  վաշտի ավագ պարեկ Կամո Մկրտչյանն ու կրտսեր պարեկ Նվեր Գրիգորյանը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է Արարատի մարզի բնակիչ, 41-ամյա Հովսեփ Ա․-ի կողմից ЗИЛ  մակնիշի բեռնատարի կողմից Mercedes-ի  վարորդի համար վթարայի իրավիճակ ստեղծելը։

ЗИЛ-ի վարորդը դեպքի վայրից չի հեռացել։

Վթարի փաստով՝ Պարեկային ծառայության Կոտայքի գումարտակում նյութեր են նախապատրաստվում։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes Sprinter-ը հաշվառված է Երևանում գործող «ԲԵԼԼԱ ՎԻՏԱ» ՍՊԸ-ի հաշվեկշռում։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+

Նմանատիպ նյութեր