211652_close_icon
views-count1150 դիտում article-date 15:03 21-02-2023

Իտալիայի վարչապետը ժամանել է Կիև Զելենսկու հետ հանդիպելու համար

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին երեքշաբթի գնացքով ժամանել է Կիև, որտեղ կհանդիպի Վլադիմիր Զելենսկու հետ, հաղորդում է RaiNews24 լրատվական հեռուստաալիքը։

Նախօրեին Մելոնին այցելել էր Վարշավա, որտեղ բանակցություններ էր վարել Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկիի հետ։ Այս այցին հաջորդած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նա հիշեցրել էր, որ Իտալիան Ուկրաինայի հակամարտության հենց սկզբից Կիեւին տրամադրել է ֆինանսական, ռազմական եւ հումանիտար աջակցություն։

«Ուկրաինան կարող է հույս դնել Իտալիայի վրա»,- ընդգծել էր նա։

Նմանատիպ նյութեր