211652_close_icon
views-count1204 դիտում article-date 15:17 21-02-2023

Հայ և մոնղոլ ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքը կարող է հիմք հանդիսանալ փոխշահավետ համագործակցության ընդլայնման համար. ՀՀ վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոնղոլիայի վարչապետ Լուվսաննամսրայն Օյուն-Էրդենեին՝ Լուսնային Նոր տարվա առթիվ: Տեղեկացնում է ՀՀ կառավարությունը։ Ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լուսնային Նոր տարվա կապակցությամբ։ Մոնղոլիայում ավանդաբար նշվող և գարնան գալուստն ավետող այս տոնը թող ջերմություն, սեր և ներդաշնակություն բերի բոլոր ընտանիքներին։

Համոզված եմ, որ հայ և մոնղոլ ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքն ու ըմբռնումը կարող են հիմք հանդիսանալ փոխշահավետ համագործակցության ընդլայնման և զարգացման համար: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի որակապես նոր խթան հաղորդել հայ-մոնղոլական հարաբերություններին՝ ի շահ մեր ժողովուրդների։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Մոնղոլիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:

Նմանատիպ նյութեր