211652_close_icon
views-count1765 դիտում article-date 22:09 21-02-2023

Վենետիկում ջրանցքները չորացել են

Իտալիայի Վենետիկում չոր եղանակի ֆոնին ձմռանը որոշ ջրանցքներ սկսել են չորանալ։ Այս մասին հայտնում է Sky News-ը։

Իտալիայում անոմալ չոր ձմեռային եղանակ է։ Սովորաբար Վենետիկի համար խնդիր է համարվում ջրի մակարդակի բարձրացումը, սակայն 2023 թվականին որոշ ջրանցքներով շարժվելն անհնար է դարձել։ Որպես այս խնդրի պատճառ, ի թիվս այլ բաների, նշվել է անձրեւի եւ ծովային հոսանքների բացակայությունը։

Հետազոտական ​​NRC ընկերությունը նշել է, որ 2020-2021 թվականների ձմռանից քաղաքում ջրի սակավությունն ավելացել է։ Ջրանցքներում ջրի նախկին մակարդակը վերականգնելու համար այս պահին 50 անձրեւային օր է պահանջվում։

Նմանատիպ նյութեր