211652_close_icon
views-count1273 դիտում article-date 14:35 24-02-2023

Չինաստանը ներկայացրել է ուկրաինական հակամարտության կարգավորման ծրագիր՝ բաղկացած 12 կետից

Չինաստանը ներկայացրել է իր դիրքորոշումն ուկրաինական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ, փաստաթուղթը հրապարակվել է երկրի ԱԳՆ կայքում։

Հակամարտության կարգավորման ծրագիրը բաղկացած է 12 կետից՝

հարգել բոլոր երկրների ինքնիշխանությունը, պահպանել միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի կանոնադրությունը,

հրաժարվել «սառը պատերազմի» մտածելակերպից և պահպանել այն սկզբունքը, որ «մի երկրի անվտանգությունը չպետք է ապահովվի մյուսների հաշվին»,

դադարեցնել ռազմական գործողությունները, խուսափել  էսկալացիայից և աջակցել Ռուսաստանի և Ուկրաինայի շարժմանը դեպի երկխոսություն,

վերսկսել խաղաղ բանակցությունների որպես հակամարտության «միակ կենսունակ լուծում», Չինաստանը պատրաստ է «կառուցողական դեր խաղալ այս հարցում»,

լուծել հումանիտար ճգնաժամը, ավելացնել խաղաղ բնակիչների համար մարդասիրական միջանցքների ստեղծումը, մեծացնել մարդասիրական օգնությունը, ՄԱԿ-ի աջակցությունը՝ որպես այս ոլորտում գործունեության համակարգող,

պաշտպանել քաղաքացիական անձանց և ռազմագերիներին, ներառյալ փոխանակման համար «բարենպաստ պայմանների» ստեղծումը,

ապահովել ատոմակայանների անվտանգությունը,

պայքարել միջուկային, քիմիական կամ կենսաբանական զենքի կիրառման սպառնալիքի դեմ,

խթանել հացահատիկի արտահանումը Սևծովյան հացահատիկի նախաձեռնության շրջանակում,

դադարեցնել միակողմանի պատժամիջոցները, որոնք չեն լուծում ընթացիկ խնդիրները, բայց ստեղծում են նորերը,

աջակցել արտադրական և մատակարարման շղթաների կայունությանը, հրաժարվել օգտագործել համաշխարհային տնտեսությունը քաղաքական նպատակներով,

խթանել հետկոնֆլիկտային վերակառուցումը, «Չինաստանը պատրաստ է աջակցել և կառուցողական դեր խաղալ այս գործում»:

Նմանատիպ նյութեր