211652_close_icon
views-count6139 դիտում article-date 15:06 10-06-2014

Քառյակը վերջնաժամկետով 12 կետից բաղկացած պահանջ ներկայացրեց իշխանություններին

ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը` քառյակը, համատեղ ասուլիսում հրապարակեց եւ հրապարակավ ստորագրեց ՀՀ իշխանություններին ուղղված 12 կետից բաղկացած իր պահանջագիրը եւ վերջնաժամկետ դրեց իշխանությունների առջեւ: [b]SHAMSHYAN.com[/b]-ը նրանց պահանջները ներկայացնում է ստորեւ. Հրաժարվել պարտադիր կուտակային համակարգից՝ խթանելով կամավոր համակարգի սկզբունքը: Օրենք ընդունել, որով ընդդիմությանը կվերապահվեն վերահսկողական ֆունկցիաներ, արագաչափերի, տեսանկարահանող սարքերի, կարմիր գծերի տուգանքների չափը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի 10 տոկոսը, իսկ տուգանքներից գանձվող գումարները պետք է ուղղվեն համայնքային բյուջեներ: «Նաիրիտ»-ի մասով պետք է վճարվեն աշխատակիցների աշխատավարձերը և կազմվի գործարանի վերագործարկման կարգը: Ընտրական օրենսգրքում եւս փոփոխություններ են նախատեսում եւ բարձրացնում 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու մասին հարցը: Իսկ ընտրություններից հետո 2 օրվա ընթացքում պետք է հրապարակվեն ընտրողների ցուցակները: Արտաքին քաղաքականության հարցում քառյակն իշխանությունից պահանջում է չստորագրել որևէ միջազգային պայմանագիր կամ փաստաթուղթ, որով կխաթարվի ՀՀ-ի և ԼՂ-ի միջև հաստատված հարաբերությունների ներկա համակարգը, այդ թվում՝ տնտեսական մասով: Տնտեսական մասով պահանջում է 3 անգամ իջեցնել շրջանառության հարկի ներքին շեմը՝ տարեկան 58 մլն դրամից դարձնելով 150 մլն դրամ: Պահանջների մեջ մտնում է նաեւ գյուղացիական տնտեսությանն ուղղվող սուբսիդիաների չափի կրկնապատկումը և այն գյուղացիական տնտեսություններին հանձնելը, որպեսզի նրանք հնարավորություն ունենան այն անմիջականորեն տնօրինել: Գյուղատնտեսությունում տրված արտարժութային վարկերը պահանջվում է վերածել դրամայինի, բացառել «Որոտան» ՀԷկ-երի համալիրի գույքի վաճառքն առանց Ազգային ժողովի համաձայնության: Գործող տրանսպորտային համակարգում բացառել ուղեւորափոխադրումների բարձրացումը: Ընդունել տնտեսական մենաշնորհները վերացնելու օրենսդրական փաթեթ: Պահանջների վերջնաժամկետը սահմանել մինչև 2014թ. սեպտեմբերի վերջը: Դրանից հետո համատեղ հանրահավաք կանցկացնեն և կքննարկեն իրենց պահանջների կատարման ընթացքը:

Նմանատիպ նյութեր