1809 դիտում
10:20 08-03-2017
«Հայկական վերածնունդ» կուսակցության՝ 30 կետից բաղկացած նախընտրական ծրագրում խոսք չկա ԼՂ հիմնախնդրի մասին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արթուր Բաղդասարյանի գլխավորած «Հայկական վերածնունդ» կուսակցության՝ 30 կետից բաղկացած նախընտրական ծրագիրը շրջանցել է մի շատ կարևոր թեմա, այնտեղ որևէ խոսք չկա ԼՂ հիմնախնդրի մասին։ ՀՎԿ-ն մեկ նախադասությամբ անգամ չի ներկայացրել Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունեցող այս հարցի լուծման իրենց տեսլականի մասին։
Փոխարենը պոպուլիստական խոստումների շարան է ներկայացրել է՛լ ավանդները վերադարձնելու, էլ կոմունալ վարձավճարները նվազեցնելու, էլ հիփոթեքային վարկերն առանց կանխավճարի դարձնելու մասին։ Ի դեպ, այս կուսակցությունն իր նախընտրական ծրագրում անգամ պրոֆեսիոնալ վարձատրվող բանակի անցնելու մասին դրույթ ունի, բայց ԼՂ խնդրի մասին՝ ոչ մի խոսք։ Ինչո՞ւ։
Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմեց այս կուսակցության խոսնակ Էդգար Առաքելյանին, որը նշեց. «Մեր 30 կետերի մեջ արտաքին քաղաքական բաժնի հետ կապված, բնականաբար Ղարաբաղի թեման էլ կա, ընդհանրապես Հայաստանի անվտանգության թեման էլ կա»։
Թե ՀՎԿ 30 կետերից ո՞ր մեկն էր նվիրված ԼՂ խնդրին, պարզ չէ. բոլոր 30 կետերը կարդալով՝ միայն մեկ անգամ հանդիպեցինք Արցախ բառին, այն էլ հետևյալ նախադասության մեջ. «Հայաստան–Սփյուռք–Արցախ Եռամիասնության ամրապնդում»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
6139 դիտում
15:06 10-06-2014
Քառյակը վերջնաժամկետով 12 կետից բաղկացած պահանջ ներկայացրեց իշխանություններին
1303 դիտում
14:35 24-02-2023
Չինաստանը ներկայացրել է ուկրաինական հակամարտության կարգավորման ծրագիր՝ բաղկացած 12 կետից
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»