211652_close_icon
views-count853 դիտում article-date 13:23 25-02-2023

Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Քուվեյթի Պետության Էմիրին եւ թագաժառանգին

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի Պետության Էմիր Շեյխ Նաուաֆ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին ազգային տոնի առթիվ: Տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքը։

Ուղերձում մասնավորապես ասվում է. «Հավատացած եմ, որ Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ առկա երկխոսությունը կշարունակի նպաստել փոխգործակցության զարգացմանն ու խորացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել նաեւ Քուվեյթի Պետության թագաժառանգ Շեյխ Միշալ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին:

Ուղերձում ասվում է. «Հայաստանը կարեւորում է Քուվեյթի հետ փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունների խորացումը։

Լիահույս եմ, որ առաջիկայում հայ-քուվեյթյան կապերը կամրապնդվեն՝ նախանշելով փոխգործակցության նոր ուղղություններ»:

Նմանատիպ նյութեր