211652_close_icon
views-count808 դիտում article-date 13:28 01-03-2023

Իրանի արտաքին գործերի նախարարը մարտին կայցելի Ռուսաստան

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը մարտին կայցելի Ռուսաստան, չորեքշաբթի ասել է Մոսկվայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Կազեմ Ջալալին։

«Մարտին տեղի կունենա նախարարի այցը Մոսկվա»,- ասել է  դեսպանը ռուսական ԶԼՄ-ների հետ հարցազրույցում։

Նա ընդգծել է, որ ներկա պահին Թեհրանը եւ Մոսկվան «հարաբերությունների զարգացման ոսկե շրջանում» են գտնվում. դրանք առաջանցիկ տեմպերով զարգանում են բոլոր ուղղություններով։

Նմանատիպ նյութեր