211652_close_icon
views-count1681 դիտում article-date 20:23 02-03-2023

Իրան ժամանած մի շարք փորձագետների և քաղաքական գործիչների հետ հանդիպում ենք ունեցել ՀԱԵ Թեհրանի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տ. Սեպուհ Արք. Սարգսյանի հետ. Իշխան Սաղաթելյան

Այս օրերին աշխատանքային այցով գտնվում եմ Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Այցի շրջանակում ողջույնի խոսքով հանդես եմ եկել Թեհրանի Հայ Դատի hանձնախմբի՝ «ՀՈՒՍԿ» հաստատության հիմնադրման 40-ամյակին նվիրված միջոցառմանը։

Մինչ տոնախմբության մեկնարկը Իրան ժամանած մի շարք փորձագետների և քաղաքական գործիչների հետ հանդիպում ենք ունեցել ՀԱԵ Թեհրանի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տ. Սեպուհ Արք. Սարգսյանի հետ։

Նշեմ, որ մարտի 2-ին Թեհրանում մեկնարկել է «Հայ Դատն այսօր» խորագրով՝ Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի խնդիրներին վերաբերող խորհրդաժողովը, որին զեկույցով հանդես գալու պատիվ ունեմ ես, ինչպես նաև ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը, ՀՀ ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, ՀՀ-ից ժամանած վերլուծաբաններ և փորձագետներ։

Իրանի Իսլամական Հանրապետություն այցի շրջանակներում ելույթով հանդես կգամ նաև ՀՅԴ 132-ամյակին նվիրված միջոցառմանը, որը տեղի կունենա Նոր Ջուղայում, մարտի 3-ին»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր