211652_close_icon
views-count24539 դիտում article-date 22:56 04-03-2023

«Արթիկի» գաղութի խցերից մեկում հայտնաբերվել է դատապարտյալի դի, ով 2012 թվականին համագյուղացու տունը թալանելուց հետո դաժան ծեծի էր ենթարկել նրան ու կտրել նրա պարանոցը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով երեկ՝ մարտի 3-ին, ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի 4-րդ մասնաշենքի թիվ 15 խցում դատապարտյալ է մահացել: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ են ժամանել Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնի խումբը: 

Քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Գևորգ Սարգսյանն է, ում ինքնազգացողությունը վատացել է և մինչ գաղութի բուժքույրն ու ժամանած շտապօգնությունը փորձել են առաջին բուժօգնությունը ցուցաբերել՝ նա մահացել է: 

Դեպքի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Սարգսյանը 2012 թվականին Արարատի մարզում գողություն անելիս է եղել, երբ դուրս է եկել ու նրա առջև է հայտնվել այն տան սեփականետրը, ում տանից նա կատարել էր գողություն, ինչից հետո Գ. Սարգսյանը դաժան ծեծի էր ենթարկել տան տիրոջն ու անգամ կտրել պարանոցը: Այդ ամենի համար նա ՀՀ Նախկին քրեական օրենսգրքի 175 և 104 հոդվածի հատկանիշներով դատապարտվել էր ու երկար ժամանակ իր պատժն էր կրում «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 

Նմանատիպ նյութեր