211652_close_icon
views-count1255 դիտում article-date 11:52 06-03-2023

Ուկրաինան Բելառուսի սահմանի մոտ կենտրոնացրել է 17 հազար զինծառայող

Բելառուսի սահմանի մոտ այս պահին կենտրոնացած է ուկրաինացի 17 հազար զինծառայող, հայտնել է СТВ պետական հեռուստաալիքը՝ հղում անելով Բելառուսի պետական սահմանային կոմիտեի տեղեկատվությանը։

«Ըստ Պետական սահմանային կոմիտեի՝ Ուկրաինան 17 հազարանոց զինվորականների խումբ է կենտրոնացրել Բելառուսի սահմանի տարածքում»,- ասվում է զեկույցում։

Նշվում է, որ Ուկրաինայի Ռիվնեի շրջանում «շարունակում են ամրացնել սահմանը, որտեղ կառուցում են նոր ամրություններ և ինժեներական կառույցներ, ստեղծում հակատանկային խրամատների երկրորդ գիծ։ Դրա համար օգտագործվում են հատուկ բետոնե կոնստրուկցիաներ՝ տետրաիդներ»։

Բելառուսի ՆԳՆ ղեկավար Իվան Կուբրակովը հայտնել է, որ «Ռիս» դիվերսիոն-հետախուզական խմբերի դեմ պայքարի ստորաբաժանումն ակտիվորեն աշխատում է ողջ երկրում։

Նմանատիպ նյութեր