2860 դիտում
10:37 23-02-2017
Քաղաքապետարանը հերքում է, որ Տարոն Մարգարյանը վարչական ռեսուրս է կենտրոնացրել աներորդուն պատգամավոր դարձելու համար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական ողջ ռեսուրսը կենտրոնացրել է, որպեսզի իր աներորդուն՝ Ռոբերտ Սարգսյանին, ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Երևանի թիվ 1 ընտրատարածքից կրկին դարձնի պատգամավոր։
«Ժողովրդի» աղբյուրների պնդմամբ՝ Երևանի քաղաքապետարանի ու դրա ենթակայության տակ գտնվող բոլոր հիմնարկների աշխատակիցներին հրահանգվել է Զեյթունում գրանցված քաղաքացիների ցուցակներ ներկայացնել։ Բանն այն է, որ Երևանի թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով բացի Ռ. Սարգսյանից՝ առաջադրվել է նաև ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը՝ Քեթրինի Միհրանը։
Ու հիմա Տ. Մարգարյանն ուզում է, որ իրենք հնարավորինս շատ ձայներ ստանան նաև Զեյթունից, որպեսզի ռեյտինգային ցուցակում առաջինը իրենք լինեն, այլ ոչ թե Մ. Պողոսյանը։ Այս իրավիճակի շուրջ մեկնաբանությունների համար երեկ դիմեցինք քաղաքապետարանի լրատվական վարչություն, որտեղից հերքեցին այդ լուրերը։ «Ո՞վ է նման բան ասել, որտեղի՞ց է Ձեզ նման ինֆորմացիան»,- տարակուսեց այդ վարչության պետ Արթուր Գևորգյանը՝ հավելելով, որ նման հրահանգ չի տրվել»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
25777 դիտում
22:31 11-12-2014
Լուսակերտում փեսան սպանել է աներոջը ու դանակահարել աներորդուն
10797 դիտում
13:22 03-02-2016
Վանաձորում քրոջ նախկին ամուսինը կասկածվում է աներորդուն դանակահարելու մեջ
Այս բաժնից
2479 դիտում
08:55 28-12-2024
Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»
2362 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»