211652_close_icon
views-count985 դիտում article-date 16:13 06-03-2023

ԱՄՆ-ն հասկանում է Լաչինի ճանապարհի հետ կապված Ադրբեջանի անվտանգության շահերը․ Բոնո

ԱՄՆ-ն հասկանում է Լաչինի ճանապարհի հետ կապված Ադրբեջանի անվտանգության շահերը: ԱՊԱ-ն  հայտնում է, որ այս մասին ասել է Բաքու այցելած ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների հարցերով գլխավոր խորհրդական Լուի Բոնոն:

«Իհարկե, մենք հասկանում ենք անվտանգության հետ կապված Ադրբեջանի շահերը: Բնականաբար, մենք հասկանում ենք բոլոր կողմերի անվտանգության շահերը»,- շեշտել է դիվանագետը:  Նա հիշեցրել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մյունխենում իր դիրքորոշումն է հայտնել Լաչինի ճանապարհի շուրջը տիրող իրավիճակի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ չնայած «հասկանալուն», ԱՄՆ-ն, ի թիվս այլ երկրների, Ադրբեջանին անհապաղ կոչ են անում դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը, միակ ճանապարհի, որը Լեռնային Ղարաբաղը կապում է արտաքին աշխարհի հետ։

Նմանատիպ նյութեր