211652_close_icon
views-count1366 դիտում article-date 13:39 07-03-2023

Ճապոնիայում հավերի զանգվածային ոչնչացումը հանգեցրել է ձվի մեծածախ գների աճի 76 %-ով

Ճապոնիայում թռչնագրիպի բռնկման պատճառով հավերի աննախադեպ ոչնչացումը հանգեցրել է 1991 թվականից ի վեր հավկիթի գների ամենամեծ աճին: Ճապոնիայի առաջատար տնտեսական թերթը՝ Nikkei-ը, սա ցնցում Է համարել սպառողական շուկայի համար:

Հրատարակության փորձագետները պարզել են, որ ձվի միջին մեծածախ գինը մարտին կտրուկ բարձրացել է մինչև 335 իեն (2,5 դոլար)՝ մեկ կիլոգրամի դիմաց։ Սա 76%-ով ավելի է, քան մեկ տարի առաջ։

Տասը հատ ձվի միջին մանրածախ գինը բարձրացել է մինչև 212 իեն (1,6 դոլար): Սա 20%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Միևնույն ժամանակ, ինչպես համոզվել է ТАСС-ի թղթակիցը, Տոկիոյի շատ խանութներում հավի ձվերն արագորեն սպառվում են և երբեմն անհետանում դարակներից։

Որոշ սուպերմարկետներ գնորդներին խնդրում են մեկ տուփից ավելի չվերցնել: Ճապոնիայի տարածքում թռչնագրիպի բռնկման պատճառով գրեթե 1,6 միլիոն հավ է ոչնչացվել աշնանից մինչև մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում: Սա առավելագույն ցուցանիշն է երկրում արդյունաբերական թռչնաբուծության գոյության ողջ ժամանակաշրջանում։

Նմանատիպ նյութեր