Ճապոնիայում շարունակվում է հավերի ոչնչացումը, որը կապված է թռչնագրիպի վարակի հետ
Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС լրատվական գործակալությունը, Ճապոնիայում շարունակվում է հավերի ոչնչացումը, որը կապված է թռչնագրիպի վարակի առաջացման հետ։
Երկրի մի քանի քաղաքների թռչնաֆաբրիկաներում ոչնչացվել են ավելի քան 300 հազար հավեր։
Հիշեցնենք, որ թռչնի գրիպով հիվանդների բուժումն իրականացվում է հիվանդանոցային պայմաններում։
Հիվանդները կարող են դուրս գրվել հիվանդանոցից ոչ շուտ, քան մարմնի ջերմաստիճանի նորմալացումից 7 օր հետո։ Իրականացվում է հակավիրուսային պատրաստուկներով յուրահատուկ թերապիա։