1021 դիտում
14:07 09-03-2023
Նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել պատմամշակութային արժեք ներկայացնող 28 կառույցներ և կոթողներ. ԿԳՄՍՆ
Կայացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի՝ այս տարվա առաջին նիստը, որտեղ նորահայտ հուշարձանի կարգավիճակ են տրվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող «Կադաստրի կոմիտեի շենք», Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի տապանաքարեր «Մելիք Մանուչարի» և «Գրիգորի», Սյունիքի մարզի Վարդանիձոր գյուղի «Դամբարանադաշտ» և Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի «Խոյատապան ճանղուլի» պատմամշակութային արժեք ներկայացնող շինություններին:
ԿԳՄՍՆ-ն հայտնում է, որ նիստում քննարկվել է նաև 28 հուշարձանի պահպանական գոտիների նախագծերին համաձայնություն տալու հարցը: Դրանց թվում են պատմության և մշակույթի այնպիսի կարևորագույն հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր, ինչպիսիք են՝ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գտնվող «Սբ Աստվածածին» (IV-VI դդ., վերակառուցվել է X-XIV դդ.) և «Սբ Հովհաննես» (V-VI դդ.) եկեղեցիները, Շենգավիթ վարչական շրջանի եկեղեցական համալիր Նորագավթի Սբ Գևորգ (Ծիրանավոր Սբ Գևորգ) (IV-VII դդ., XIII-XVII դդ.) եկեղեցական համալիրը, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի «Վերածնունդ» (1980 թ.) հուշահամալիրը և Ողջաբերդ գյուղի «Չարենցի կամար» հուշարձանը (1957 թ.), Սյունիքի մարզի Հացավան գյուղի «Վասակաբերդ» (V դ.) ամրոցը և այլն:
Ըստ սահմանված կարգի՝ այդ գոտիները կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը:
Դրական եզրակացություն է տրվել ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան գյուղի վարչական տարածքում գտնվող Գետահովիտ-1 և Գետահովիտ-2 քարայր-բնակատեղիներն ու հարակից տարածքներն օգտագործման հանձնելու հարցին:

Նմանատիպ նյութեր
814 դիտում
20:23 17-05-2024
Մի շարք պատմամշակութային օբյեկտեր ստացել են նորահայտ հուշարձանի կարգավիճակ. ԿԳՄՍՆ
1252 դիտում
12:52 14-10-2024
Մի շարք պատմամշակութային օբյեկտներ նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել
1814 դիտում
21:27 02-11-2022
Նորահայտ հուշարձանի կարգավիճակ է տրվել մարզային մի շարք պատմամշակութային օբյեկտների
Այս բաժնից
901 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»