211652_close_icon
views-count5119 դիտում article-date 11:05 10-03-2023

Մարզերում տղամարդկանց ՊՆ-ից ծանուցումներ են եկել․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Մարզերում այս օրերին խիստ անհանգստացած են: Ըստ շրջառվող լուրերի՝ մեծ թվով տղամարդկանց՝ մինչեւ 48 տարեկան, ծանուցումներ են եկել` զորավարժությունների մասնակցելու համար: Սա առիթ է դարձել շատերին եզրակացնելու` առաջիկայում սպասվող հնարավոր պատերազմի մասին:

«Իրավունքը» փորձեց մանրամասներ պարզել ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանից: Նա, ըստ էության, հաստատեց ծանուցումների մասին լուրերը՝ ընդգծելով, որ ծանունցագրեր են ուղարկվում պահեստազորում հաշվառված քաղաքացիներին՝ վարժական հավաքներին մասնակցելու համար։

Ի դեպ, ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը նաեւ հավելեց, որ ավելի վաղ այս մասին տեղեկացվել է նաեւ ՀՀ կառավարության կողմից»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր