1249 դիտում
11:17 10-03-2023
Ռուս-հայ-ադրբեջանական հանդիպումները կարող են հանգեցնել նոր տարածքային և այլ կորուստների․ փորձագետ․ «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է․ ««Առավոտի» զրուցակիցն է Քաղաքականության հետազոտական կենտրոնի փոխնախագահ Արմեն Գրիգորյանը։
- Պարոն Գրիգորյան, վերջերս Սլովակիա էիք մեկնել, հանդիպումներ եք ունեցել տարբեր շրջանակների հետ: Կմասնավորեցնե՞ք, ի՞նչ հանդիպումներ ունեցաք, ի՞նչ են մտորում այնտեղ Հայաստանի ապագայի մասով. անվտանգային, քաղաքական առումով, ՀայաստանԵՄ հարաբերությունների հեռանկարների մասով, եւ ընդհանրապես` տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:
- Արդյունավետ այց էր, որի հնարավորությունն ապահովվեց Ռումինիայի հասարակական կազմակերպությունների հանուն զարգացման ֆեդերացիայի կողմից՝ Եվրոպական Միության ֆինանսական օժանդակությամբ Սեւծովյան տարածաշրջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ փորձագետների շարժունակության հիմնադրամի շրջանակում։ Այցը մասնավորապես առիթ հանդիսացավ Սլովակիայի արտաքին գործերի նախարարության Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի երրորդ քարտուղարի հետ հանդիպման ընթացքում վերջին շրջանում Հայաստանում եւ տարածաշրջանում կատարվող զարգացումները քննարկելու, ինչպես նաեւ պաշտպանության նախարարության մի խումբ փորձագետների հետ Ուկրաինայում պատերազմի համատեքստում Հարավային Կովկասի անվտանգային զարգացումները քննարկվելու համար։ Համագործակցության հնարավորությունները քննարկվել են Սլովակիայի անվտանգության ծառայության կիբերանվտանգության բաժնի վարիչի, Միջազգային վիշեգրադյան հիմնադրամի ներկայացուցիչների, ինչպես նաեւ Սլովակիայի միջազգային զարգացման գործակալության տնօրենի հետ։ Վերջինս մասնավորապես մատնանշել է տարբեր ոլորտային բարեփոխումների նպատակով օժանդակության ավելացման հնարավորությունները՝ Հայաստանի կառավարության կողմից ԵՄ պատվիրակության միջոցով հայտ-առաջարկների դեպքում։ Համագործակցության հնարավորությունները քննարկվեցին նաեւ Բանսկա Բիստրիցայի համալսարանի ներկայացուցիչների եւ մի քանի առաջատար հետազոտական կենտրոնների ներկայացուցիչների հետ։
- Դեռեւս 2016թ. ամռանը Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարը հայտարարել էր, թե մոտ ժամանակներում Հայաստանն ու Եվրամիությունը կհասնեն վիզաների ազատականացմանը։ Դա, հիշեցնեմ, նախատեսված էր նաեւ Եվրամիության հետ 2017- ին Հայաստանի կնքած Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով։ Վիզաների ազատականացման հարցում տարիներ շարունակ, սակայն, էական առաջընթաց չի արձանագրվում։ Անցյալ տարի ամռանը ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը հայտարարեց, թե` «սեպտեմբերից ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվեն՝ Եվրամիության հետ վիզաների ազատականացման հարցն առաջ քաշելու համար»: Իշխանությունները բոլոր հարթակներից ժողովրդավարության մասին են խոսում, նրանց չի՞ հաջողվում ԵՄ երկրների հետ բանակցել, համոզել, որ ի վերջո Հայաստանը հասել է ժողովրդավարության այն մակարդակին, որպեսզի վիզաների ազատականացումը կյանքի կոչվի:
- Բանակցությունների ներկայիս փուլի տեխնիկական մանրամասների մասին, բնականաբար, տեղյակ չեմ։ Կարելի է, սակայն, ենթադրել, որ մինչ որոշ եվրոպական երկրներ հույս ունեն զարգացնել իրենց զբոսաշրջությունը՝ Հայաստանից այցելուների քանակն ավելացնելով, եւ այդ նպատակով անգամ ոլորտում աշխատող հայկական ընկերությունների ղեկավարների համար այցեր են կազմակերպում իրենց երկրների տեսարժան վայրեր եւ առողջարաններ, որոշ այլ երկրներ էլ կասկածամտորեն են մոտենում ազատականացման հետագա գործընթացին՝ մի քանի պատճառներով, որոնք ոչ միշտ կապ ունեն Հայաստանի կողմից «տնային առաջադրանքը» կատարելու հետ։
Նախ, առհասարակ խստացվում են միգրացիոն կանոնները։ Ռուսաստանին, Բելառուսին եւ Թուրքիային սահմանակից ԵՄ եւ շենգենյան գոտու անդամները սահմաններին պատնեշներ են կառուցում՝ ԵՄ մարմինների եւ ավելի խոշոր անդամ պետությունների լռելյայն համաձայնությամբ, իսկ օրինակ՝ Գերմանիան էլ այլեւս չի ցանկանում 2015-16 թթ. օրինակով մեծաքանակ միգրանտների ընդունել։ Հայաստանի նկատմամբ կասկածամտությանը նպաստում է նաեւ Վրաստանի բազմաթիվ քաղաքացիների կողմից վիզաների ազատականացման չարաշահումը՝ թե անհիմն կերպով ապաստան հայցելու, թե թույլատրված ժամկետից ավելի մնալու եւ ապօրինի աշխատանքային գործունեության կամ հանցավորության պատճառով։ Մի կողմից, ռեադմիսիայի գործող պայմանագրի առկայության դեպքում անհիմն կերպով ապաստան հայցողներին արտաքսելու հետ կապված հիմնական խնդիրը պետք է լինի պարզապես նրանց մի քանի ամիս կացարանով ապահովելը՝ դիմումի դիտարկման եւ մերժումից հետո հնարավոր դատական բողոքարկման ընթացքում, սակայն ժամանակավոր կացարանների եւ բնակարանային ֆոնդի առկա գերծանրաբեռնվածության պատճառով՝ նախ եւ առաջ ուկրաինացի մեծաքանակ փախստականների առկայության պայմաններում, ցանկացած լրացուցիչ բեռի հնարավորությունից խուսափելու միտում է նկատվում, բացի այդ էլ, ռեադմիսիան կարող է բավարար միջոց չլինել առանց ապաստան հայցելու ապօրինի աշխատանքային գործունեության կամ հանցավորության մեջ ներգրավվողների դեպքում, որոնց նախ հայտնաբերել է պետք։ Այս համատեքստում կարելի է դիտարկել նաեւ Լեհաստանի դեսպանության կողմից անցած տարվա ամռանն արված հայտարարությունն այն մասին, որ Վարշավայով տարանցիկ ուղեւորները պետք է օդանավակայանի տարանցիկ վիզա ստանային։ Դրանում հղում էր կատարվում ԵՄ վիզաների օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասին, որով սահմանվում է, որ զանգվածային ապօրինի ներգաղթի առկայության դեպքում անդամ պետությունները կարող են նման միջոց կիրառել՝ նախապես տեղեկացնելով Եվրոպական հանձնաժողովին, իսկ նույն հոդվածի 5-րդ մասում նշված է, որ ԱՄՆում կամ Կանադայում մշտական կացություն ունեցողները, նաեւ այդ երկրների վիզա ունեցողներն ազատվում են օդանավա- կայանի տարանցիկ վիզա ունենալու պարտավորությունից։ Այս կոնկրետ դեպքում հավանաբար դեր է խաղացել պարզեցված եղանակով Մեքսիկա մուտք գործելու հնարավորությունը՝ այնտեղից ապօրինաբար ԱՄՆ անցնելու նպատակով. սա վերջերս բավական տարածված գործելակերպ է թե Հայաստանի, թե Ռուսաստանի քաղաքացիների շրջանում։ Սա եւս լրացուցիչ կասկածներ է առաջացնում ազատականացված տեղաշարժվելու հնարավորությունները որոշ անձանց կողմից չարաշահելու հնարավորության առումով։
- Հայաստանի տարածքում քաղաքացիական առաքելության (EUMA) ստեղծումը Հայաստանի անվտանգային առումով ի՞նչ առավելություններ կտա մեր պետությանը:
- Առաջին հերթին՝ դիտորդների ներկայությունը նվազեցնում է հերթական ռազմական էսկալացիայի եւ բոլորիս հայտնի «փրկչի» միջնորդությամբ ու հօգուտ նրա «Զանգեզուրի միջանցք» ստեղծելուն նպատակաուղղված ճնշմանը։ Դրան զուգահեռ, զգալիորեն նվազում է նշվածի հետ անմիջականորեն կապված մեկ այլ զարգացման՝ որոշ ընդդիմադիր ուժերի «իշխանություն՝ միութենական պետություն մտնելու դիմաց» սցենարի իրականացման հավանականությունը։ Պատահական չէ, որ ԵՄ-ի առաքելությանը դեմ են Ռուսաստանը, Ադրբեջանը եւ որոշ ընդդիմադիր ուժեր։ Ուղղակի խնդիրն այն է, որ կառավարությունը կարողանա մի փոքր շունչ քաշելու հնարավորությունն արդյունավետորեն օգտագործել բովանդակային բանակցային գործընթացի, նոր գործընկերային հարաբերությունների կայացման եւ անվտանգության ձեւաչափի կայացման, ինչպես նաեւ բարեփոխումների իրականացման նպատակով։
- Հայաստանում ԵՄ-ի քաղաքացիական առաքելության գործունեությունը մեր տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունների արձանագրման տեսանկյունից կարեւոր քայլ է, սակայն պաշտոնական Մոսկվան համառ պայքար է մղում ՀՀ-ում ԵՄ առաքելության դեմ, գրեթե ամենշաբաթյա ռեժիմով խոսում են այդ թեմայով: Հայաստանի իշխանություններն ինչպե՞ս պետք է վարվեն, որպեսզի Մոսկվայի ընդդիմանալն էլ ավելի չբարդացնի Հայաստանի վիճակը:
- Սրա կապակցությամբ պաշտոնական Մոսկվան արդեն բացահայտորեն հանձն է առել Ադրբեջանի շահերի պաշտպանությունը, ինչը բնական է՝ շահերի համընկնման պայմաններում, հատկապես երբ համատեղ պլանների տապալման հավանականությունն էլ որոշ չափով ավելացել է։ Ռուսաստանի քաղաքականությունը կշարունակի թելադրված լինել այդ շահերով, եւ որոշ միջազգային միջոցառումների լուսանցքում՝ ինչպես, օրինակ, Դելիում հանդիպումները դրական փոփոխության չեն հանգեցնի, բայց միեւնույն ժամանակ Մոսկվայի համար ընդունելի եռակողմ ռուս-հայ-ադրբեջանական ձեւաչափով հանդիպումներն առկա լարվածությունը մեղմելու փոխարեն կարող են ավելի մեծ հավանականությամբ հանգեցնել նոր տարածքային եւ այլ կորուստների։ Թերեւս մնում է շարունակել խնդրի միջազգայնացմանն ուղղված ջանքերը՝ միեւնույն ժամանակ հաշվարկելով եւ հասարակությանը բացատրելով առկա ռիսկերը՝ մասնավորապես տնտեսական»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
9703 դիտում
23:12 20-09-2022
Միջանցք բացելու Ադրբեջանի փորձերը կարող են հանգեցնել Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման․ ռուս ռազմական փորձագետ
4816 դիտում
09:53 21-05-2021
Թեզը՝ եթե հողերը չհանձնենք, ապա պատերազմ կսկսի, ճանապարհ է բացում տարածքային այլ կորուստների համար. Աբրահամյան
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը