211652_close_icon
views-count1369 դիտում article-date 15:20 10-03-2023

Գեղարքունիքի մարզպետը ՌԴ դեսպանին ներկայացրել է Ադրբեջանի սանձազերծած սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքները

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը այսօր՝ մարտի 10-ին, աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ։ Այս մասին իր Ֆեյսբուքի իր էջում հայտնում է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

«Մարտի 10-ին Գեղարքունիքի մարզպետարանում ընդունեցի Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին, ով աշխատանքային այցով ժամանել է մարզ։

Հանդիպման ընթացքում քննարկեցինք 2022 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի եւ Ռուսաստանի Դաշնության Օմսկի նահանգի միջեւ ստորագրված համագործակցության ճանապարհային քարտեզը, որը հնարավորություն է տալիս երկու ռեգիոնների համագործակցությունը ծավալել տնտեսության, կրթության, մշակույթի, առողջապահության, բնապահպանության, զբոսաշրջության եւ կենսական նշանակության այլ ոլորտներում, ինչն էլ կնպաստի տնտեսական հարաբերությունների ընդլայնմանը:

Այնուհետ ՌԴ դեսպանին ներկայացրի 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերի դեմ սանձազերծած ագրեսիայի հետեւանքները, այդ բնակավայրերում ստեղծված իրավիճակը եւ դրանց հաղթահարման նպատակով ձեռնարկվող քայլերը»,- նշել է նա։

Նմանատիպ նյութեր