211652_close_icon
views-count1030 դիտում article-date 21:33 10-03-2023

Շրջափակման պատճառով Արցախի տնտեսությունը 160 միլիոն դոլարի վնաս է կրել․ տնտեսվարող սուբյեկտների մի մասը կասեցրել է գործունեությունը, մյուսները գործում են մասնակի

Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով, շուրջ 3 ամիս ձգվող շրջափակման պայմաններում, Արցախի Հանրապետության տնտեսությունը շարունակում է մեծ վնասներ կրել։

755 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 17,7%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։

Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 6,400 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։ 

Ավելի քան 35,600 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը` շուրջ 2,530 տոննա ապրանք՝ գերակշիռ մասը սնունդ ու դեղորայք: 

Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 160 մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով ավելի քան 17 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը:

Նմանատիպ նյութեր