1405 դիտում
15:18 11-03-2023
Ադրբեջանն անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել Լաչինով անխափան տեղաշարժ ապահովելու համար. պատգամավոր
Բահրեյնում անցկացվող Միջխորհրդարանական միության 146-րդ վեհաժողովում ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների հանդիպմանը Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հասմիկ Հակոբյանը խոսել է Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքների օկուպացիայի պարագայում ՀԱՊԿ անգործության մասին: Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովից։
«2021 թվականի մայիսին եւ նոյեմբերին, ինչպես նաեւ անցյալ տարվա սեպտեմբերին Ադրբեջանը լայնածավալ զինված ագրեսիա ձեռնարկեց Հայաստանի Հանրապետության դեմ, որի հետեւանքով Հայաստանի սուվերեն տարածքներից մոտ 150 քառ. կմ օկուպացված է: Այս իրավիճակում Հայաստանի համար կարեւոր էր ՀԱՊԿ գործընկերների ռազմական եւ քաղաքական աջակցությունը: Եվ ցավում ենք, որ մեր կազմակերպությունը (ՀԱՊԿ) դեռեւս չունի հստակ քաղաքական գնահատական, որ հարձակում է կատարվել Հայաստանի Հանրապետության սուվերեն սահմանի վրա, եւ որ Ադրբեջանն օկուպացրել է ՀԱՊԿ անդամ երկրի տարածքները», - նշել է Հասմիկ Հակոբյանը:
Խոսելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի եւ անվտանգության հետ կապված հարցերից` պատգամավորը նշել է, որ չնայած այն հանգամանքին, որ այս տարվա փետրվարին Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը, որը Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է, ադրբեջանական կողմն անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել` իրականացնելու համար դատարանի որոշումը:
«Երեք ամիս, Լաչինի միջանցքի արգելափակմանը եւ հումանիտար աղետի ստեղծմանը զուգահեռ, Ադրբեջանը շարունակում է ահաբեկել Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչությանը: Ադրբեջանական զինուժը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը: Օրերս կրակել են Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչի վրա, որը գյուղատնտեսական աշխատանքներ էր կատարում: Իսկ մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված դիվերսիոն հարձակման հետեւանքով զոհվեց Լեռնային Ղարաբաղի ՆԳՆ երեք ոստիկան, եւս մեկ սպա վիրավորվեց», - ասել է Հասմիկ Հակոբյանը:
Նա նաեւ ներկաներին կոչ է արել դատապարտել Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը, ինչպես նաեւ լայնածավալ ռազմական գործողության սադրիչ դրսեւորումները:

Նմանատիպ նյութեր
1772 դիտում
19:41 14-10-2019
Պահանջում են քայլեր ձեռնարկել՝ Անժելա Թովմասյանի անձնական անվտանգությունն ապահովելու համար
Այս բաժնից
760 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
601 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
709 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված