1711 դիտում
17:00 11-03-2023
Արսեն Թորոսյանը մոռանում է, որ իրավունք չունի այդպիսի բացահայտ ու ապօրինի կերպով միջամտելու քրեական վարույթի ընթացքին․ փաստաբան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է․
« ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն այսօր հայտարարություն է տարածել՝ կասկածի տակ դնելով Հակակոռուպցիոն կոմիտեում COVID-19 համավարակի ժամանակահատվածում պետական բյուջեից հատկացված ահռելի միջոցների յուրացման փաստի կապակցությամբ նախաձեռնված քրեական վարույթի օբյեկտիվությունը։
Արսեն Թորոսյանի վախը և կանխազգացումները հասկանալի են, սակայն տարօրինակն այն է, որ նույնիսկ նրա հայտարարության բովանդակությունը համոզմունք է ձևավորում յուրացումներին նրա մասնակցության վերաբերյալ։ Օրինակ՝ ասում է, թե ինչո՞ւ իրեն հարցաքննության չեն հրավիրում, պատրաստ է ցուցմունք տալ՝ լավ հասկանալով, որ մեկ անգամ վկայի կարգավիճակով հարցաքննվելու դեպքում թուլանալու են իր հետագա՝ մեղադրյալի դատավարական կարգավիճակում հնարավոր կալանավորման հիմքերը։
Իհարկե, այսպիսի «ճարպկությամբ» Հակակոռուպցիոն կոմիտեի պրոֆեսիոնալ կազմին շփոթեցնելն անհնար է, սակայն Արսեն Թորոսյանը հերթական անգամ մոռանում է, որ ինքն իշխանության ներկայացուցիչ է, ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր, ուստի իրավունք չունի այդպիսի բացահայտ ու ապօրինի կերպով միջամտել քրեական վարույթի ընթացքին։ Բայց կարծես սեփական անձի պաշտպանության բնազդն ամեն ինչից վեր է այսպիսի մարդկանց համար։
Հակառակ պարագայում՝ պետք է մեկնաբանել, որ Արսեն Թորոսյանն իր նախաձեռնությամբ, արտադատավարական եղանակով արդեն սկսել է օգտվել մեղադրյալի իրավունքներից»։

Նմանատիպ նյութեր
3620 դիտում
10:58 15-02-2017
Հրանտ Բագրատյանը չի մոռանում, որ ինքը վարչապետ է եղել, մենք էլ չենք մոռանում. Անահիտ Բախշյան. «Առավոտ»
2102 դիտում
21:02 11-09-2021
Կարեն Անդրեասյանը որևէ իրավունք չունի միջամտելու դատական համակարգի գործունեությանը. Hraparak.am
2635 դիտում
11:19 05-02-2015
Արցախի ժողովուրդը չգիտի էլ, որ Հայաստանում այդպիսի ուժ, այդպիսի կառույց կա. Թորոս Սեֆիլյան. 168 Ժամ
Այս բաժնից
763 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
607 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
715 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված