2102 դիտում
21:02 11-09-2021
Կարեն Անդրեասյանը որևէ իրավունք չունի միջամտելու դատական համակարգի գործունեությանը. Hraparak.am
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն իրեն հռչակել է, իր բառերով ասած, «փչացած դատավորների» դեմ պայքարի առաջամարտիկ եւ խաչակիր ասպետ, մինչդեռ նա ընդամենը նախարար է՝ գործադիր իշխանության ներկայացուցիչ, որին Սահմանադրությունն արգելում է միջամտել դատական իշխանության գործունեությանը։ Իր նշանակումից հետո Անդրեասյանն արդեն մի քանի հարցազրույց է տվել, որոնք մեծ աղմուկ են բարձրացրել հատկապես իրավաբանական հանրության շրջանում, գրում է Hraparak.am-ը:
Մարդիկ զարմացած են, թե լավ իրավաբանի համարում ունեցող մարդն ինչքան հեռու կարող է լինել իրավաբանությունից եւ իրավագիտակցության ինչքան ցածր մակարդակ պետք է ունենա, որ իր իրավասությունների սահմանները չգիտակցի։
Հանրային հեռուստաընկերության եթերում Անդրեասյանը հայտարարել էր․ «Մենք հիմա փորձելու ենք, եւ ես անձամբ փորձելու եմ, որ ճիշտ զտում տեղի ունենա, մենք, էն, որ ասում ա, իրերն իրենց անուններով կոչենք, հատ առ հատ բացահայտենք էդ 20 տոկոսին, էդ 40 դատավորներին եւ հատ առ հատ իրենց դուրս մղենք համակարգից, որպեսզի էդ նստած, էնտեղ հոտառությունով առաջնորդվող, ամեն ընտրությունից հետո քաղաքական քամիներով էս կողմ-էն կողմ արվող դատավորներն իրենց տեղը գտնեն դատական համակարգից դուրս, ոմանք, հուսանք՝ նաեւ քրեակատարողական հիմնարկներում»։ Նրա ասած զտումներից 37 թվի զտումների եւ իր անձնական համակրանքով դատական համակարգը վերաձեւելու հոտ է գալիս։
Սակայն Անդրեասյանի խոսքի ամենաաղմկոտ հատվածը սա էր․ «Եթե իմ ձեռքը լիներ, ընդամենը կես ժամում վեթինգն արել-վերջացրել էի, բայց, ցավոք սրտի, կա օրենք այս երկրում»։
Սահմանադրագետ Վահե Գրիգորյանին հարցրինք՝ արդյոք նախարարն իրավունք ունի՞ միջամտել դատական համակարգին, «փչացած դատավորներ» հայտնաբերել եւ պիտակավորել նրանց, իրեն դատական համակարգի «սանիտարի» գործառույթ վերագրել։
«Իհարկե, շատ ցավալի է, որ արդարադատության նախարարը, դուրս գալով իր սահմանադրական եւ պետական-ծառայողական լիազորություններից, կարող է իրեն թույլ տալ նմանատիպ արտահայտություններ հնչեցնել դատավորների հասցեին, առավել եւս՝ նշել կոնկրետ թիվ։
Փաստորեն ստացվում է, որ պետական իշխանության կրողներից մեկը՝ գործադիր իշխանության ներկայացուցիչ արդարադատության նախարարը, խախտելով զսպումների եւ հակակշիռների համակարգը, ինչպես նաեւ բարձրագույն պետական իշխանության 3 ճյուղերի հավասարության սկզբունքը, իր արտահայտություններով ցույց է տալիս, որ փորձելու է ճնշել իշխանության մյուս ճյուղի, դատական համակարգի կոնկրետ ներկայացուցիչներին։ Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ մենք շուտով կտեսնենք կոնկրետ թիրախավորված գործողություններ՝ ընդդեմ 40 դատավորի, եւ ես ենթադրում եմ, որ դրանք լինելու են այն դատավորները, որոնք հավատարիմ են մնացել Սահմանադրությանն ու ՀՀ օրենսդրությանը։
Մանրամասները՝ Hraparak.am-ում:

Նմանատիպ նյութեր
1228 դիտում
13:41 01-10-2024
Կարեն Անդրեասյանը որևէ մտադրություն չունի հրաժարական ներկայացնելու․ ԲԴԽ խոսնակ
947 դիտում
14:18 11-06-2015
Հարուցվել է քրեական գործ՝ քննիչի գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ
Այս բաժնից
625 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
745 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից