211652_close_icon
views-count1132 դիտում article-date 14:53 12-03-2023

Դմիտրի Կուլեբան մոտ ապագայում չի ակնկալում կործանիչների մատակարարում

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան մոտ ապագայում չի ակնկալում կործանիչների մատակարարում։ Գրում է «Ազատությունը»։

Կուլեբայի խոսքով՝ կործանիչների մատակարարումը ծանր խնդիր է նյութատեխնիկական տեսանկյունից։

«Մենք ուշադրություն ենք հրավիրում այն փաստի վրա, որ ուկրաինացի օդաչուների վերապատրաստումը պետք է սկսվի հիմա: Երբ որոշում կայացվի ինքնաթիռներ տրամադրելու մասին, մենք դրա վրա երկար ամիսներ ծախսելու կարիք չենք ունենա»,- հայտարարել է նախարարը:

Նա հավելել է, որ մինչ այժմ ոչ մի երկիր Ուկրաինային խոստումներ չի տվել կործանիչների մատակարարման վերաբերյալ։

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդն ավելի վաղ ասել էր, որ Վաշինգտոնը քննարկում է Ուկրաինային չորրորդ կամ հինգերորդ սերնդի կործանիչներ տրամադրելու հարցը։ Դիվանագետը հավելել էր, որ հնարավոր մատակարարումների մասին որոշումը կկայացվի Կիևի կարիքները գնահատելուց հետո։

Նմանատիպ նյութեր